ՏՆՏԵՍԱԿԱՆ Աշխարհ

Համաշխարհային տնտեսության գլխավոր սպառնալիքները. Դավոս, 2016

Վտանգների հավանականության տեսանկյունից առավել արդիական խնդիրը 2016թ. կլինի զանգվածային արտագաղթը

давос2-Համաշխարհային տնտեսությունը 2016թ.-ին կկանգնի մի շարք սպառնալիքների առաջ, որոնցում հիմնական մասն են կազմում միգրացիոն ճգնաժամը և եղանակային փոփոխությունների հետևանքները,- հաղորդում է РИА Новости-ն՝ մեջբերում անելով հունվարի 20-23-ը շվեյցարական Դավոս քաղաքում անցկացված Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած ամենամյա զեկույցից (Global Risks Report 2016).

Զեկույցը հանդիսանում է բազմաթիվ երկրներից 750 փորձագետների հարցման արդյունքը:
Նրանում նշվում է, որ այն վտանգները, որոնց մասին վերլուծաբաններն ահազանգում են, կսկսեն արտահայտվել նոր, անկանխատեսելի ձևաչափերով, և դրանց հետևանքներն անդառնալի կլինեն մարդկության, կազմակերպությունների և տնտեսության համար:

 -Վտանգների հավանականության տեսանկյունից առավել արդիական խնդիրը 2016թ. կլինի զանգվածային արտագաղթը (միգրացիան),- գտնում են մասնագետները: — Առավել հավանական սպառնալիքների հնգյակում տեղ են գտել նաև եղանակային արտառոց երևույթները, կլիմայական փոփոխությունների հետևանքները, միջպետական հակամարտությունները և բնական խոշոր աղետները:
Առաջիկա տասնամյակում կանխատեսվող ամենամեծ վնասը սպառնում են հասցնել եղանակային փոփոխությունները: Փորձագետների կարծիքով, համաշխարհային տնտեսության խոշորագույն սպառնալիք են հանդիսանում նաև զանգվածային ոչնչացման զենքը, ջրային պաշարների հարցը, զանգվածային հարկադիր միգրացիան, էներգակիրների գնանկումը:
Նշվում է, որ այս բոլոր սպառնալիքները փոխկապակցված են, ինչն ավելի կխորացնի դրանց ներգործությունը:

Աղբյուրը՝ РИА Новости

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

<span>%d</span> bloggers like this: