Ադրբեջանն ավելացրել է ոսկու արդյունահանումը

f327820100b1cf785788e8f53e772666Ադրբեջանը 2015թ.-ին 19,1 %-ով ավելացրել է ոսկու արդյունահանումը, իսկ արծաթինը՝ 42,4 %-ով: Այս մասին հայտնում է ադրբեջանական vesti.az լրատվականը՝ հղում անելով պետական վիճակագրական ծառայության հաղորդմանը:

Ադրբեջանը դեռևս 2009թ.-ի հուլիսից էր սկսել ոսկու, իսկ 2010թ.-ից՝ ավելացրել արծաթի զուգահեռ արդյունահանումը:

2015թ. ընթացքում արտադրվել է 2367,2 կգ թանկարժեք մետաղ (այդ թվում 220,7 կգ դեկտեմբեր ամսին), ինչը 12,1 %-ով գերազանցել է 2014թ. արդյունահանման ծավալները:

Ադրբեջանի Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարության գնահատականներով՝ երկիրը կարող է արտադրել տարեկան շուրջ 10-15 տոննա ոսկի:

Նշենք, որ դեռևս 1997թ. օգոստոսի 21-ին Ադրբեջանի պետական «Ազերգըզըլ» կոնցեռնի (լուծարված է, լիազորությունները փոխանցված են Էկոլոգիայի և բնական պաշարների նախարարությանը) և ամերիկյան «R.V. Investment Services Group LLC» ընկերության միջև կնքվել է պայմանագիր, ըստ որի, նախատեսվում էր 6 հանքավայրի շահագործում՝ 1-ը՝ Նախիջևանում, 2 տեղամաս Քեդաբեկում, ևս 3 տեղամաս պլանավորված է Քարվաճառի և Զանգելանի հատվածում:

Պայմանագրի համաձայն՝ շահագործման արդյունքում ստացված եկամուտների 51%-ը Ադրբեջանինն է, իսկ 49%-ը՝ ամերիկյան կազմակերպությանը:

Սկզբնական շրջանում (2009-2012թթ.) ադրբեջանական ոսկին Եվրոպական շուկա էր արտահանվում բացառապես Քեդաբեկի հանքավայրից (արտահանող՝ Azerbaijan International Mining Company (AMIC)), որը շահագործման է հանձնվել 2009թ. մայիսին:  Տարածքի մակերեսը 242 հեկտար է: Աղբյուրը նշում է, որ պայմանագրի համաձայն նախատեսվում է հանքավայրից արդյունահանել 400 տոննա ոսկի, 2500 տ արծաթ: Ըստ նույն աղբյուրի, Կազմակերպության երկրաբան Մեհման Թալիբովի հաղորդմամբ՝ տեղանքում առկա է 12 մլն 380 հազ տ հանքաքար, իսկ հանքաքարի յուրաքանչյուր մեկ տոննան պարունակում է 1,54 գրամ ոսկի, 13 գրամ արծաթ և 0,26% պղինձ:

Untitled
Քեդաբեկ

Քեդաբեկի արտադրամասում մշակված ոսկին տեղափոխվում է Շվեդիա՝ վերամշակման, և արդեն որպես ձուլակտոր դուրս բերվում եվրոպական շուկա: AMIC ընկերությունը Ադրբեջանի կառավարության հետ համաձայնություն ունի նաև Օրդուբադի և Թովուզի տարածքում հորատման աշխատանքներ կատարելու վերաբերյալ: Մեկ այլ աղբյուրի վկայմամբ՝ միայն հուլիսից սեպտեմբեր ամիսներին (2009թ., առաջին արտադրանք) Ադրբեջանից Եվրոպա է արտահանվել 41,7 կգ արծաթ, 104,2 կգ ոսկի և 399 կգ պլատին: Դրանից հետո արտահանման ծավալները հետզհետե աճել են՝ երկրին բերելով միլիոնավոր եկամուտներ: Նշվում է, որ ադրբեջանական թանկարժեք մետաղներն արտահանվում են Շվեդիա և Բելգիա՝ միջազգային գներով: Հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում արտահանված ոսկու միջին արժեքը կազմել է 34,9 դոլար/գրամ, պլատինը՝ 37,9: Նշված ժամանակահատվածում խմբաքանակի արտահանումից ստացված եկամուտը կազմել է 18,7 մլն դոլար:

Ադրբեջանի տարածքում թանկարժեք մետաղների արդյունահանում է իրականացնում նաև Ադրբեջանի բնական պաշարների շահագործման միջազգային կազմակերպությունը (AIMROC) որը միավորում է Londex Resources S.A., Willy & Meyris S.A., Fargate Mining Corporation, Globex International LLP և Mitsui Mineral Development Engineering Co. Ltd. ընկերությունները: Վերջինիս և Ադրբեջանի կառավարության միջև համաձայնությունը այդ երկրի տարածքում ոսկու արդյունահանման վերաբերյալ կնքվել էր դեռևս 2006թ. դեկտեմբերի 30-ին: AIMROC-ը առաջին հանքավայրը բացել է 2012թ. Չովդարի հատվածում (Դաշքեսանի շրջան, Գյանջայից 45 կմ հեռ.)

2012թ. սեպտեմբերի վերջ-հոկտեմբերի սկզբին արդեն պատրաստ էր Չովդարի լեռնահանքային տեղամասից հանված առաջին ոսկե ձուլակտորը: Ըստ նախնական տվյալների, տեղամասում կա շուրջ 40 տոննա ոսկի, որը նախատեսվում է արդյունահանել 8-10 տարվա ընթացքում: Այս մասին հաղորդել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ մեջբերելով կազմակերպության կայուն զարգացման և ռազմավարական պլանավորման գծով տնօրեն Մուստաֆա Մամեդովի խոսքերը: Վերջինս հայտարարել էր, որ 2013թ. սկզբից պիտի մեկնարկի հանքավայրի ամբողջական շահագործումը, իսկ գործարանի հզորությունը թույլ է տալիս մշակել ամբողջ հանքաքարը, որն առկա է և հետագայում կբացվի, այսինքն ի զորու է մշակել 3 հազար տոննա հանքաքար մեկ օրում: Նրա խոսքերով, ոսկու արդյունահանմանը զուգահեռ կիրականացվի նաև ուղեկցող մետաղների մշակում (արծաթ, պղինձ և այլն):

Հավելենք, որ Ադրբեջանի կառավարությանը AIMROC-ից բաժին է ընկնում Գարադաղի, Չովդարի, Գեյդաղի, Դաղքեսամանի, Քոխնեմյադանի և Քյուրեքչայի հանքավայրերի արտադրանքի իրացումից ստացված հասույթի 30%-ը:

Մեկ կարծիք «Ադրբեջանն ավելացրել է ոսկու արդյունահանումը»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.