ԼՂՀ համախառն բերքն աճել է մոտ երկուսուկես անգամ

NKR_Real_2008Փետրվարի 16-ին 2015 թվականի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը հայտարարել է, որ հաշվետու տարում հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ընդհանուր մակերեսը կազմել է 52 հազար 210 հեկտար, ընդ որում՝ ընդհանուր ցանքատարածքներում աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները կազմել են 40 հզար 654 հեկտար, իսկ գարնանացանինը՝ 11 հզար 556 հեկտար: Այս մասին նշված է ԼՂՀ Գյուղատնտեսության նախարարության կայքում:

2014 թվականի համեմատ՝ անցած տարի ընդհանուր ցանքատարածքները նվազել են 15 հզար 456 հեկտարով կամ 22.8 տոկոսով, այդ թվում՝ աշնանացան մշակաբույսերի ցանքատարածքները նվազել են 10 հզար 274 հեկտարով կամ 20.2 տոկոսով, գարնանացան մշակաբույսերինը՝ 5182 հեկտարով կամ 31 տոկոսով: Հանրապետությունում ցանված հացահատիկային մշակաբույսերի 48 հազար 304 հեկտար տարածքներից (ներառյալ եգիպտացորեն), ըստ օպերատիվ տվյալների, անցած տարի փաստացի հնձվել է 45 հազար 605.5 հեկտար կամ ցանված տարածքների 94.4 տոկոսը: Կալսվել է 120 հազար 157.2 տոննա հացահատիկ, միջին բերքատվությունը հեկտարից կազմել է 26.3 ցենտներ: Հաշվետու տարում հանրապետությունում առկա՝ բերքահավաքի ենթակա 1468.2 հա խաղողայգիներից հավաքվել է 1287.6 հա տարածք, համախառն բերքը կազմել է 12 հազար 921.5 տոննա, միջին բերքատվությունը` 100.4 ց/հա: Նախորդ տարվա համեմատ, բերքահավաք իրականացված տարածքները նվազել են 727.6 հեկտարով կամ 36.1 տոկոսով, սակայն 7540.3 տոննայով կամ 2.4 անգամ աճել է համախառն բերքը. մեկ հեկտարի միջին բերքատվությունն էլ ավելացել է 73.7 ցենտներով կամ 3.8 անգամ:

Նախարարի խոսքերով, այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ԼՂՀ-ում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 53 հազար 280 գլուխ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 58 հազար 311 գլխի փոխարեն: Ընդ որում, կովերի գլխաքանակը հանրապետությունում այս տարվա հունվարի 1-ի դրությամբ կազմում է 21 հազար 960, խոզերինը` 23 հազար 289, մանր եղջերավոր անասուններ` 98 հազար 971 գլուխ է, թռչուններ` 378 հազար 421 թև: Ընդհանուր առմամբ, նախորդ տարվա համեմատ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակն այս տարի նվազել է 5031-ով, իսկ խոզերի գլխաքանակն աճել է 10 հազար 434 գլխով: Հաշվետու տարում խոշոր եղջերավոր անասունների բրուցելյոզ հիվանդության նկատմամբ կատարվել է 47361 սերոլոգիական քննություն. 208-ի արդյունքները դրական են եղել, այսինքն, հաստատել են, որ տվյալ անասունները վարակված են բրուցելյոզով, իսկ 2014-ին կատարվել է 48301 սերոլոգիական քննություն, որից՝ 262-ը դրական:

Ըստ հաղորդագրության, Արցախի գյուղոլորտի ղեկավարը նշել է, որ խոզաբուծության զարգացման նպատակով մշակվել է խոզամերունների և կերի արժեքի փոխառությամբ տրամադրման կարգը: Բացի այդ, անցած տարի տոհմային անասնաբուծության զարգացման և տեղական նախրի մթերատվության բարձրացման նպատակով, պետական աջակցությամբ «Տոհմային կայան» ՓԲԸ-ից՝ 54 գլուխ, իսկ «Արմ-ագրո» ՍՊԸ-ից՝ 44 գլուխ տոհմային ցուլեր են տրամադրվել անասնաբուծությամբ զբաղվող տնտեսվարողներին:

Նախարարն անդրադարձել է նաև ոլորտում գյուղտեխնիկայի և սարքավորումների համալրմանը:

Աղբյուր՝ ԼՂՀ Գյուղնախարարության կայք

Մեկ կարծիք «ԼՂՀ համախառն բերքն աճել է մոտ երկուսուկես անգամ»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.