Հույները Դարդանելն ու Բոսֆորը շրջանցող այլընտրանք են առաջարկել

551_bourgas_new1enՀունաստանի Էվրոսի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչները հետաքրքրություն են հայտնել ռուսական կողմի հետ համագործակցության համար՝ հիշեցնելով, որ ունեն համապատասխան նավահանգիստ, որը հնարավորություն կտա առևտուր անել՝ շրջանցելով Բոսֆոր և Դարդանել նեղուցները: Այս մասին հրապարակում է տարածել РИА Новости-ն:

Ղրիմի Սիմֆերոպոլիս քաղաքի և հունական Էվրոսի մարզի Առևտրաարդյունաբերական պալատի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որով մատնանշվում են Ղրիմի և Էվրոսի միջև սոցիալ-տնտեսական և առևտրային հարաբերությունների հեռանկարները: РИА Новости-ի հաղորդմամբ, համաձայնագրի մասին “Россия сегодня” ռադիոյի եթերում պատմել է Ալեքսանդրուպոլիսի (Էվրոսի մարզկենտրոն (հ.կ.)) քաղաքապետ Էվանգելոս Լամբակիսը:

Կայքի հաղորդմամբ, քաղաքապետը նշել է, որ հետաքրքրությունը լուրջ է. համագործակցության հնարավոր ուղղությունները բազմաթիվ են՝ ուշադրություն դարձնելով քաղաքում գործող խոշոր նավահանգիստներից մեկին, որը թույլ է տալիս ապրանքափոխանակություն իրականացնել՝ շրջանցելով նեղուցները: Ալեքսանդրուպոլիսն էներգետիկ հանգույց է.  այն գտնվում է նավթատար երեք խողովակների և հեղուկ գազի մեկ կայանի մոտ: Էվրոսը քամու էներգիայի խոշորագույն արտադրողներից է և կարող է Ղրիմի հետ տեխնալոգիաների փոխանակություն անել: Բացի այդ, ըստ Է.Լամբակիսի, Էվրոսն ունի զարգացած գյուղատնտեսություն և անասնապահություն. այն կերակրում է ամբողջ Հունաստանը: «Պետք է տեսնենք, թե կողմերն ինչ կարիքներ ունեն, և փոխանակություն կատարենք»,- РИА-յի հաղորդմամբ, նշել է Ալեքսանդրուպոլսի քաղաքապետը՝ համոզմունք հայտնելով, որ Սիմֆերոպոլիս քաղաքի իշխանությունների և առևտրականների հետ համագործակցության արդյունքում առևտրաարդյունաբերական ոլորտում երկու կողմերի միջև հարաբերությունների զարգացումն անխուսափելի կլինի:

Աղբյուր՝ РИА Новости

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.