«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման մոտ ծովային ականների առկայության մասին տեղեկատվություն հիման վրա Ռուսաստանը պարբերական ականազերծումներ կիրականացնի Սիրիայի ծովափին: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ռազմաքաղաքական աղբյուրներին:
Աղբյուրի հաղորմամբ, Սիրիայի ափամերձ հատվածում ականազերծումն իրականացնելու է Սևծավյան նավատորմի «Կովրովեց» նավը:
Ռուսաստանի Ռազմածովային ուժերի Միջերկրական ծովում գործող օպերատիվ նավային խմբավորումը փետրվարին համալրվել է թևավոր «Կալիբր» հրթիռներով զինված «Զելյոնիյ Դոլ» հրթիռային փոքր նավով և ականազերծիչ զինամթերքի ամբողջական լրակազմով բեռնված, ծովային ականազերծում իրականացնող «Կովրովեց» նավով:
Սևաստոպոլից այդ նավերի դուրս գալու վերաբերյալ, աղբյուրի հաղորդմամբ, նախապես տեղեկացրել էր Սևծովյան նավատորմի ներկայացուցիչ, առաջին կարգի կապիտան Վյաչեսլավ Տրուխաչյովը՝ նշելով, որ տեղեկատվություն կա ԻՊ կողմից նշված ականների պահեստի գրավման վերաբերյալ, և, չնայած կասկածին, թե ԻՊ-ականներն առանց համապատասխան կրիչների կարող են մոտենալ ծովային բազաներին, այնուամենայնիվ, կանոնավոր ականազերծումներ են իրականացվելու Սիրիայի ափամերձ հատվածում: «Եթե նույնիսկ տեղեկատվությունը չհաստատվի, ապա ականազերծումը կհանդիսանա ուղևորների և նավերի անվտանգության ապահովման շրջանակներում իրականացվող միջոցառում»,- հավելել է Սևծովյան նավատորմի ներկայացուցիչը:
РИА Новости-ի հաղորդմամբ, կապիտան Տրուխաչյովը-ն ընդգծել է, որ ծովային ականազերծիչի առջև Միջերկրական ծովում (այդ թվում՝ Սիրիայի ծովափին) գործող ռուսական խմբավորման նավերը ականապատումից զերծ պահելու հանձնարարություն է դրված:
Աղբյուր՝ РИА Новости