Պաշտպանության բանակի հրամանատարության կողմից կարևորվում է ոչ միայն զինծառայողների, այլև հանրապետության զինկոմիսարիատներում հաշվառված պահեստազորային անձնակազմի մասնագիտական պատրաստության կատարելագործումը: Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Այդ նպատակով փետրվարի 22-ից 28-ը բանակի հակաօդային պաշտպանության բրիգադներից մեկի հենքի վրա անց են կացվել ուսումնավարժական հավաքներ, որում ընդգրկվել են պահեստազորի շարքային կազմի ներկայացուցիչները:
Շուրջ մեկ շաբաթ տևած հավաքների վերջում տեսական ու գործնական պարապմունքներին հաջորդեց ստուգարքների հանձնումը, որի ընթացքում պահեստազորայինները հնարավորություն ստացան կիրառելու իրենց մասնագիտական ունակությունները:
Աղբյուր՝ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն