Ղրիմի կամուրջ. նոր հնարավորություններ

CrimeaՂրիմի և Ռուսաստանի վերամիավորումից հետո մեկնարկել է Կերչի նեղուցով անցնող կամրջի շինարարության ծրագիրը: Այն դառնալու է Ռուսաստանի խոշորագույն կամուրջներից մեկը, բաղկացած է լինելու զուգահեռաբար ընթացող ավտոմոբիլային և երկաթուղային մայրուղիներից: «Ղրիմի կամուրջ» տեղեկատվական կենտրոնի հաղորդմամբ, 19 կմ երկարություն ունեցող կամուրջը սկսվելու է Թամանյան թերակղզուց, երկարությամբ ձգվելու Թուզլա կղզու վրայով, այնուհետև անցնելու է Կերչի նեղուցը՝ հյուսիսից շրջանցելով Աք-Բուրուն հրվանդանը և դուրս է գալու Ղրիմի ափ:

2015թ. հունվարին մանրակրկտորեն մշակվել է տրանսպորտային անցուղու հայեցակարգը, որի1045452972 համար հսկայական ներդրումներ են կատարվել: Այնուհետև իրականացվել է նախագծումն ու շինարարությունն  իրականացնող կազմակերպության ընտրությունը: Ս.թ. փետրվարի 17-ին ՌԴ Տրանսպորտի նախարարության Դաշնային ճանապարհային գործակալության (Ռոսավտոդոր) «Թաման» «Դաշնային ավտոմոբիլային ճանապարհների վարչություն» պետական հաստատությունը «Ստրոյգազմոնտաժ» ՍՊ ընկերության հետ կնքել է պետական պայմանագիր: Նախորդ տարվա ապրիլին ընկերությունը կամրջի նախագծման համար պայմանագիր է կնքել «Գիպրոստրոյմոստ-Սանկտ Պետերբուրգ ինստիտուտ» ՓԲԸ հետ:

2018թ. դեկտեմբերից կամուրջը բաց կլինի աշխատանքային երթևեկության համար, իսկ 2019թ. ամբողջական աշխատանքներն ավարտելուց և տարածքի բարեկարգումից հետո այն կհանձնվի ամբողջական շահագործման:

Ավտոմայրուղի
Մայրուղին բաղկացած է լինելու 4 ուղուց: Ճանապարհով երթևեկությունը կլինի մոտավորապես 120 կմ/ժ արագությամբ: Մայրուղու թողունակությունը կազմելու է 40 հազար մեքենա մեկ օրում:

Երկաթուղի
Երկաթուղին բաղկացած է լինելու օրական 47 զույգ գնացք թողունակությամբ, ուղևորատար գնացքների համար՝ 120 կմ/ժ, իսկ բեռնատարներինը՝ 80 կմ/ժ արագության համար նախատեսված երկու ուղիներից:

Նավանցման կամարներ
Կամուրջը չի խոչընդոտելու Կերչի նեղուցի նավագնացությանը. նախատեսված են կամարային թռիչքներ՝ 227 մետր երկարությամբ և 35 մետր բարձրությամբ:

Ղրիմի կամուրջը կընձեռի նոր հնարավորություններ, մասնավորապես՝

Ավտոմոբիլային հաղորդակցություն
Ղրիմի և Սևաստոպոլի միջև ավտոմոբիլային անվճար ուղիղ հաղորդակցություն

— Երկաթուղային անխափան հաղորդակցություն

— Զբոսաշրջային հետաքրքրություն
Տարածաշրջանում զբոսաշրջային հետաքրքրության աճ

— Ներդրումային շահագրգռություն
Ներդրումային շահագրգռվածության աճ Ղրիմի թերակղզում և Կուբանում

— Տնտեսական զարգացում
Ռուսաստանի ամբողջ հարավում տնտեսական զարգացման խթանում

— Կայուն ապրանքաշրջանառություն
Թերակղզու և Ռուսաստանի հիմնական հատվածի միջև կայուն ապրանքաշրջանառության հաստատում

Աղբյուր՝ «Ղրիմի կամուրջ» տեղեկատվական կենտրոն, RegSt

2 կարծիք «Ղրիմի կամուրջ. նոր հնարավորություններ»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.