Հայաստան ՏՆՏԵՍԱԿԱՆ Տարածաշրջանային

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները

Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները

1Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի շրջանակներում վերակառուցվող Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածներում մեկնարկել են ավարտական թեստավորման և մշտադիտարկման աշխատանքները, որոնց արդյունքներով ստորագրվելու է ավարտական ակտը և ուժի մեջ է մտնելու մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը: Այս մասին հրապարակում է տարածել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը:

Նշված գործողությունների ընթացքում շինարարական կազմակերպությանը հանձնարարվել է վերացնել այդ ճանապարհահատվածներում հայտնաբերված թերությունները՝ թեկուզ ոչ էականները: Ըստ պայմանագրի պայմանների՝ կապալառուին տրվում է 42 աշխատանքային օր նշված խնդիրներն իր հաշվին լուծելու համար:

Հրապարակման համաձայն, շինարարական աշխատանքների անվտանգությունն ապահովելու նպատակով կապալառուն իրականացնում է երթևեկության կառավարման ժամանակավոր միջոցառումներ, որոնց արդյունքում Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ ճանապարհահատվածների որոշակի հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես իրականացվելու է մեկ երթևեկելի գոտիով:

Միևնույն ժամանակ, խնայված միջոցների շրջանակներում ներկայում կատարվում են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածում կմ 15+435 (Մարմարաշեն համայնք), կմ 24+145 (Բուրաստան համայնք) և կմ 27+630 (Մրգավան, Դալար համայնքներ) վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքները, ինչպես նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում՝ դրանք հասցնելով միջազգային բարձր չափորոշիչների: Ուստի նշված հատվածներում ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը:

-Վերը նշված գործողությունները բխում են պայմանագրով սահմանված իրավունքներից և նախանշված նպատակներից, ուստի հայցում ենք նշված ճանապարհահատվածներից օգտվող երթևեկության մասնակիցների ներողամտությունը՝ պատճառված ժամանակավոր անհարմարության համար,- նշված է նախարարության հրապարակման մեջ:

Աղբյուր՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

%d bloggers like this: