Առաջնագիծը՝ ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը

post6Ապրիլի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օպերատիվ իրադրությունը մնացել է նույնը: Որոշ հատվածներում հակառակորդը խախտել է կրակի դադարեցման շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունը՝ կիրառելով հրաձգային և ականանետային զինատեսակներ: Մասնավորապես հարավային և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա կրակոցներ են արձակվել 60 մմ ականանետից (2 արկ) և ՀԱՆ-17 տիպի նռնականետից (14 արկ): Այս մասին հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Բացի վերոնշյալից, նախարարության մամուլի ծառայությունն իրազեկում է, որ, համաձայն կողմերի միջև ձեռքբերված պայմանավորվածության, այսօրվա ընթացքում ադրբեջանական կողմին հնարավորություն կտրվի շփման գծում շարունակելու իրականացնել դիակների որոնման աշխատանքներ:

ՊՆ մամուլի ծառայությունը նշում է նաև, որ ՊԲ-ի մեկ զինծառայողի ճակատագիր շարունակում է մնալ անհայտ, որի վերաբերյալ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով կատարվում են համապատասխան հարցումներ:

Աղբյուր՝ ԼՂՀ ՊՆ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.