Թուրքիայում կկայանա Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը

OIC_mapԱպրիլի 13-14-ը Թուրքիայում կայանալու է Իսլամական համագործակցության կազմակերպության 13-րդ գագաթնաժողովը, որի օրակարգային գլխավոր թեման «խաղաղությանն ու արդարությանն ուղղված միասնությունն է և համերաշխությունը:

Կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, մասնակցելու է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում այցելությունը Թուրքիա նախատեսվում է ապրիլի 14-15-ը:

РИА Новости-ի փոխանցմամբ, գագաթնաժողովի շրջանակներում նախատեսվում է նաև Թուրքիայի և Ղազախստանի նախագահների հանդիպումը՝ քննարկելու Աստանայի և Անկարայի միջև համագործակցության հիմնական ուղղությունները: Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը:

Իսլամական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1969թ. սեպտեմբերին՝ ապահովելու իսլամական համերաշխությունը սոցիալական, տնտեսական և քաղաքական ոլորտներում: Կազմակերպությանն անդամակցում է 57 երկիր (Թուրքիա, Իրան, Սաուդյան Արաբիա, Ղազախստան և այլն): Եվս 5 պետություն (Բոսնիա և Հերցեգովինա, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն, Թայլանդ, Ռուսաստան (2005թ.-ից), Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն) ներկայացված է դիտորդի կարգավիճակում:

Աղբյուր՝ РИА Новости, Baku.ws 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.