ԼՂՀ ՊՆ-ն իրազեկում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին

imagesԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարում է, որ, «ելնելով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտի մասնագիտական գործուղման մեկնող զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների անվտանգության ապահովման անհրաժեշտությունից և հաշվի առնելով, որ “Միջազգային զինված ընդհարումների զոհերի պաշտպանության մասին” 1949թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի Առաջին Լրացուցիչ Արձանագրության 79-րդ հոդվածի համաձայն լրագրողները համարվում են քաղաքացիական անձինք և զինված ընդհարումների ժամանակ օգտվում քաղաքացիական անձանց համար վերոհիշյալ կոնվենցիայով սահմանված պաշտպանությունից, ԼՂՀ պաշտպանության նախարարությունը իրազեկում է առաջնագծում մասնագիտական պարտականությունները կատարող բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին զերծ մնալ զինվորական կամ դրան նմանվող համազգեստ կրելուց, ինչը կարող է նրանց, որպես կոմբատանտ, հակառակորդի կողմից թիրախավորելու առիթ հանդիսանալ»:

Նախարարությունը միաժամանակ կոչ է անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, ովքեր պատրաստվում են մեկնել առաջնագիծ, կրել հստակ երկկողմանի տեսանելի PRESS տարբերանշաններ (կամ թիկնոցներ), որոնք կփաստեն նրանց մասնագիտական կարգավիճակը:

Աղբյուր՝ ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.