Իրանը չի մասնակցի Դոհայի հանդիպմանը

inԱդրբեջանի էներգետիկայի նախարար Նաթըգ Ալիևի խոսքերով, նավթ արդյունահանող երկրների համաձայնության՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր ստորագրվելիք նախագիծը նախատեսում է մինչև այս տարվա հոկտեմբեր ամիսը նավթարդյունահանման կրճատում՝ հասցնելով 2016թ. հունվարյան ծավալներին:

TASS գործակալության փոխանցմամբ, ադրբեջանցի նախարարը նշել է, որ Դոհայում ներկայացվող երկրները նավթի գները կարգավորելու նպատակով համաձայնվում են կրճատել նավթահանության ծավալները: Համաձայնությանը չմիացող Իրանի վերաբերյալ Ալիևն ընդգծել է, որ այդ երկիրը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՆԱԵԿ կամ OPEC) անդամ է հանդիսանում, և վերջինիս շրջանակներում էլ կարող է Թեհրանի կողմից նավթահանության ծավալների ավելացման հարցը կարգավորվի՝ վերանայելով ընդհանուր քվոտան:

Reuters-ի հաղորդմամբ, այսօր, ավելի վաղ, Իրանը չի մասնակցի Դոհայի հանդիպմանը: Գործակալության տեղեկության համաձայն, Թեհրանը Քաթարի կողմից նախազգուշացվել էր, որ բանակցություններին պետք է մասնակցեն այն պետությունները, որոնք համաձայն են նավթարդյունահանման ծավալների սառեցմանը:

Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարը TASS-ին տեղեկացրել է, որ նավթի գինը համաձայնության բարեհաջող ստորագրման արդյունքում մինչև 2016թ. վերջն աստիճանաբար կհասնի մեկ բարելի համար 50 դոլարի մակարդակի, իսկ հաջորդ տարվա համար նախատեսվող շեմը կլինի 60 դոլարը:

Աղբյուրներ՝ TASSReuters

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.