Իրանի արտգործնախարարը և ԱՄՆ պետքարտուղարը կհանդիպեն Նյու Յորքում

KerryZarrifԻրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Նյու Յորքում կհանդիպի ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ: Iran.ru ռուսական լրատվական գործակալության հաղորդմամբ, կողմերը կքննարկեն իրանական միջուկային ծրագրին վերաբերող համաձայնության իրագործումը:

Իրանի արտգործնախարար Մ.Ջ.Զարիֆի հանդիպումը Ջ.Քերիի հետ ընդգրկված է կլիմային վերաբերող համաձայնության կնքման համար Նյու Յորք իրականացրած այցի շրջանակներում: Աղբյուրի փոխանցմամբ, կլիմայի վերաբերյալ պատմական համաձայնության ստորագրման արարողությունը կկայանա ապրիլի 22-ին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի շտաբ-գրասենյակում: Դեռևս դեկտեմբերին Փարիզում ձեռք բերված համաձայնության տակ ակնկալվում է ունենալ աշխարհի 155 երկրների ստորագրությունները:

Iran.ru-ի տեղեկություններով, Զարիֆն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա նաև որոշ այլ պետությունների պաշտոնական ներկայացուցիչների հետ: ԻԻՀ ԱԳՆ-ին այցի ընթացքում ուղեկցելու է գերատեսչության խոսնակ Հոսեյն Ջաբերի Անսարին:

Աղբյուր՝ Iran.ru

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.