«Վեցնյակը» Վիեննայում հանդիպում կունենա Իրանի ներկայացուցիչների հետ

shesterka_mezhԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Շեննոնն ամերիկյան պատվիրակության հետ միասին այսօր կժամանի Վիեննա՝ միջազգային «վեցնյակի» և Իրանի Իսլամական Հանրապետության հետ կայանալիք հանդիպմանը քննարկելու Իրանի վերաբերյալ միջուկային համաձայնության կյանքի կոչման հարցը: Այս մասին հաղորդում է Iran.ru ռուսական լրատվական գործակալությունը:

Աղբյուրի հաղորդմամբ, պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ քննարկումն ընթանալու է համատեղ հանձնաժողովի շրջանակներում: Նշված հանդիպումը նախորդ տարի Վիեննայում ընդունված միջուկային համաձայնության ստորագրումից հետո իրականացվող առաջին միջոցառումն է:

Iran.ru-ի փոխանցմամբ, հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Եվրամիության և Իրանի ներկայացուցիչները:

Պետքարտուղարության հաղորդմամբ, Շեննոնի հետ միասին Ավստրիա են մեկնել ԱՄՆ Համատեղ գործողությունների ծրագրի գլխավոր համակարգող Ստիվ Մալլը և ամերիկյան տարբեր գերատեսչությունների փորձագետներ:

Աղբյուր՝ Iran.ru

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.