ՆԱՏՕ-ն առաջիկա տարիներին ընդարձակման հնարավորություն չունի. Դ.Լյուտ

nato

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դուգլաս Լյուտի կարծիքով Դաշինքն առաջիկա տարում կամ նույնիսկ տարիների ընթացքում ընդարձակման գործնական հնարավորություն չունի՝ հաշվի առնելով նաև Ռուսաստանի ապակայունացման վտանգը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական լրատվամիջոցներին:

Աղբյուրի փոխանցմամբ, Լոնդոնում գտնվող Դ.Լյուտը գտնում է, որ Ռուսաստանը կարևոր դերակատարում ունի ռազմավարական իրադրությունում, իսկ այս իրադրությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների ցանկի ընդլայնում չի ենթադրում: ԱՄՆ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան Դաշինքի քաղաքականությունը չի փոխվել, սակայն նոր անդամների ընդգրկման համար անհրաժեշտ է բոլոր 28 անդամ երկրների համաձայնությունը, ինչի քիչ հավանական է:

Աղբյուրի հաղորդմամբ, Լյուտը նշել է, որ բացակայում են հնարավոր միջոցները մոտ ապագայում Վրաստանի և Ուկրաինայի անդամագրության հարցում համաձայնության գալու համար:

Աղբյուր՝ РИА Новости

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.