G7-ի երկրների էներգետիկայի նախարարները էներգետիկ անվտանգության ապահովման նախագիծ են մշակում

4240816Ճապոնական Քյուսյու կղզու վրա գտնվող Կիտաքյուսյու քաղաքում այսօր` «Յոթնյակի» գագաթնաժողովին ընդառաջ, կմեկնարկի G7-ի երկրների նախարարական հանդիպումների հերթական փուլը: G7-ի երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ընթացիկ տարում «Յոթնյակը» նախագահող Ճապոնիայի էներգետիկայի նախարարները քննարկելու են էներգետիկ անվտանգության հարցերը՝ կապված նավթի արժեզրկման հետ: Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը:

G7-ի երկրների էներգետիկայի նախարարները նախատեսում են մշակել գործողությունների հստակ նախագիծ՝ էներգակիրների գնանկման պարագայում համաշխարհային էներգետիկ անվտանգության ապահովման համար,- հայտարարել է Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և զարգացման (էներգետիկայի) նախարար Մոտոո Հայասին:

Յոթ տարի առաջ ճապոնական Աոմորի քաղաքում կայացած հանդիպմանը G8-ի երկրների (Ռուսաստանի գործունեությունը կասեցված է) էներգետիկայի նախարարները քննարկում էին նավթի և այլ էներգակիրների ակտիվ գնաճի հարցը:

G7-ի երկրների նախարարների քննարկումները կկայանան երկուշաբթի օրը, իսկ այսօր մասնակիցներին սպասվում է մշակութային ծրագիր և աշխատանքային ընթրիք: Բանակցությունների արդյունքում կանխորոշվելու են այն լուծումները, որոնց ուղղությամբ քննարկում է կազմակերպվելու մայիսի վերջին՝ «Յոթնյակի» երկրների ղեկավարների գագաթնաժողովին:

Աղբյուր՝ TASS

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.