Վրաստանում հերթական «սոցիալական սառնարանն» է ստեղծվել

socrefՔութայիսիում տեղի երիտասարդական շարժման նախաձեռնությամբ ստեղծվել է «սոցիալական սառնարան», որտեղ ցանկացողները քաղցրավենիք, ձվեր և այլ սննդամթերք են բերում կարիքավորների համար: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն:

«21-րդ դարում մարդը չպետք է սնունդ փնտրի աղբարկղում»,- աղբյուրի հաղորդմամբ, նշել է Քութայիսիի երիտասարդական նախաձեռնության ղեկավար Նատալյա Պատարիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում:

«Սոցիալական սառնարանը» կարիքավորների աջակցության ծրագիր է իրենից ներկայացնում: Առաջին «սառնարանը» հիմնվել է 2015թ. դեկտեմբերի 25-ին Գորի քաղաքում «Դրոա» երիտշարժման նախաձեռնությամբ: Грузия Online-ի հաղորդմամբ, 2016թ. հունվարի 14-ին նույն նախաձեռնությամբ հանդես են եկել նաև Թբիլիսիի բնակիչները՝ «Վրացական գինետուն» ընկերության գլխավորությամբ: Նախատեսվում է նմանատիպ միջոցառում կազմակերպել նաև Բաթումիում:

Աղբյուրներ՝ Новости-Грузия, Грузия Online

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.