Ղրիմի նկատմամբ պատժամիջոցները երկարաձգվել են

CrimeaՂրիմի նկատմամբ իրականացվող պատժամիջոցները մեկ տարով՝ մինչև 2017թ. հունիսի 23-ը երկարաձգեցու վերաբերյալ Եվրամիության կողմից ուրբաթ օրն ընդունված որոշումն ուժի մեջ է մտել: РИА Новости-ի հաղորդմամբ, համապատասխան հրապարակմամբ այսօր հանդես է եկել ԵՄ պաշտոնական ամսագիրը:

Հաղորդման մեջ նշվում է, որ սահմանափակող դրույթները պարտադիր են Եվրամիության երկրների քաղաքացիների և ԵՄ-ում գործող իրավաբանական անձանց համար:

Աղբյուրի փոխանցմամբ, Ղրիմի նկատմամբ պատժամիջոցներն առաջին անգամ ձեռնարկվել են 2014թ. հունիսին՝ երկու տարի ժամկետով: Սահմանափակումներն սկսվել են ուկրաինական հավաստագրեր չունեցող ապրանքների՝ ԵՄ ներմուծման կասեցմամբ, ապա ԵՄ-ն դադարեցրել է Եվրոպայից զգալի քանակությամբ ապրանքատեսակների մատակարարումը Ղրիմ և ամբողջությամբ արգելել ներդրումներ այդ թերակղզում:

Հիշեցնենք, որ Ղրիմը Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ է ընդգրկվել 2014թ. մարտի հանրաքվեի արդյունքում, երբ թերակղզու բնակիչների 96.77 %-ը (1 233 002) կողմ են արտահայտվել միանալու Ռուսաստանին:

Աղբյուր՝ РИА Новости

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.