Զինված հակամարտությունների ժամանակ զոհվածների թիվը 7 տարում աճել է 5 անգամ

VerabnakՎերջին տասնամյակում հարկադրյալ վերաբնակեցվել է շուրջ 57 միլիոն մարդ, ինչը ծայրահեղ ցուցանիշ է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո: APA.az-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով Սիդնեյի տնտեսության և խաղաղության ինստիտուտի հրապարակած զեկույցը:

Ինստիտուտի խաղաղասիրության համաշխարհային դասիչի տվյալներով, 2015թ. զինված հակամարտությունների ժամանակ զոհվածների թիվը վերջին 25 տարիների համեմատ հասել է առավելագույնի. զոհվածների թիվը 7 տարում աճել է 5 անգամ՝ կազմելով 101 հազար մարդ:

Դասիչի համաձայն, ահաբեկչությունների հետևանքով մահացությունները հասել են ռեկորդային ցուցանիշների: Ահաբեկչությունների զոհերի թիվը գերազանցել է 32 հազարը՝ նախորդ տարվա զեկույցի տվյալների համեմատ աճելով 80 %, իսկ 2008թ. համեմատ՝ 286 %-ով: Դասիչի տվյալներով, աշխարհի միայն 69 երկրներում 2015-2016թթ. ահաբեկչական գործողություններ տեղի չեն ունեցել: Երկրները, որտեղ տարեկան ավելի քան 500 մարդ զոհ է դառնում ահաբեկչությանը, 5-ից դարձել են 11-ը:

Խաղաղասիրությամբ աչքի է ընկել Իսլանդիան, որին, ըստ ցուցանիշների, հաջորդում են Դանիան, Նոր Զելանդիան և Պորտուգալիան: Խաղաղասիրության համաշխարհային ցուցանիշներով վերջին հորիզոնականն են զբաղեցնում Իրաքը, Հարավային Սուդանը և Սիրիան:

Աղբյուր՝ APA.az

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.