Վրաստանում արդյունաբերական զարգացման ռազմավարություն կմշակվի

UNIDO

Հուլիսի 18-ից 21-ը Թբիլիսի կժամանի ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO Fact Finding Mission) պատվիրակությունը: Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցության շրջանակներում պատվիրակությունն աշխատանքներ է տանելու արդյունաբերական քաղաքականության ռազմավարության և երկրում դրա ներդրման ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Новости-Грузия-ն:

Աղբյուրի հաղորդմամբ, Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունում նշել են, որ նախատեսվում է մշակել Վրաստանի աջակցության միջնաժամկետ ծրագիր, որտեղ նախանշված է լինելու տարբեր ոլորտներում տեխնիկական օժանդակության առաջնահերթ նախագծերի ֆինանսավորման հարցը:

Պետության աջակցության ծրագրի շրջանակներում (Country Programming Framework) դիտարկվելու են նաև արդյունաբերական զարգացման ռազմավարության իրականացման և մշակման ծրագրի ֆինանսավորման հարցերը:

Վերոնշյալ ծրագրերի համաֆինանսավորում ստանալու նկատառումով Կազմակերպության պատվիրակությունը նախատեսում է հանդիպումներ ունենալ դոնորների և միջազգային կազմակերպությունների հետ:

Աղբյուր` Новости-Грузия

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.