Թուրքիայի արտաքին պարտքը հասել է 411,5 մլրդ դոլարի

TurkeyԹուրքիայի համախառն արտաքին պարտքը ս.թ. մարտ ամսվա վերջի դրությամբ կազմել է 411,5 մլրդ ԱՄՆ դոլար, որից զուտ արտաքին պարտքը` 257,2 մլրդ դոլար: Այդ նույն ժամանակ Գանձապետարանի երաշխավորությամբ արտաքին պարտքը հասել է 11,7 մլրդ դոլարի: Այս մասին հաղորդում է թուրքական Zaman-ը:

Թուրքիայի Կառավարությանն առընթեր Գանձապետական վարչությունը 2016թ. մարտի 31-ին հրապարակել է «Համախառն և զուտ արտաքին պարտքի, Գանձապետարանի երաշխավորությամբ արտաքին պարտքի» վերաբերյալ տվյալներ, ըստ որի, Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմում է 411,5 մլրդ դոլար, որի հարաբերակցությունը ՀՆԱ-յի հետ հաշվվում է 58,1 տոկոս: Հրապարակման համաձայն, երկրի զուտ արտաքին պարտքը կազմում է 257,2 մլրդ դոլար` ՀՆԱ-յի հետ հարաբերակցությունը հասցնելով 36,3 տոկոսի:

Հանրային զուտ պարտքն այդ ժամանակաշրջանում կազմել է 162,9 մլրդ լիրա. ՀՆԱ-յի հետ հարաբերակցությունը` 8,1 տոկոս:

Գանձապետարանի տվյալներով, 2013թ. մարտի 31-ի դրությամբ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 349,9 ԱՄՆ դոլար:

Աղբյուր` Zaman

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.