ԵՄ-Ադրբեջան շրջանակային համաձայնագիրը վավերացվել է

BakuԵվրախորհրդարանը վավերացրել է ԵՄ-Ադրբեջան շրջանակային համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է APA-ն, երեկ Ստրասբուրգում ԵԽ լիագումար նիստին քվեարկության է դրվել «Եվրամիության ծրագրերին Ադրբեջանի մասնակցության ընդհանուր սկզբունքների վերաբերյալ Ադրբեջանի և ԵՄ միջև շրջանակային համաձայնագրի, մի կողմից` Ադրբեջանի, և մյուս կողմից Եվրամիության ու մասնակից-պետությունների միջև գործընկերության և համագործակցության» արձանագրությունը:

Փաստաթուղթն ընդունվել է 577 կողմ, 67 դեմ և 51 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

РИА Новости-ն, հղում անելով ադրբեջանական Trend գործակալությանը, նշում է, որ Ադրբեջանի կառավարությունը նոր համաձայնության նախագիծը ԵՄ-ին ներկայացրել է 2015 թվականի մայիսին՝ «Արևելյան գործընկերության» Ռիգայի գագաթնաժողովի ժամանակ: Աղբյուրի փոխանցմամբ, փաստաթուղթն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտում ԵՄ հետ համագործակցության ընդլայնմանն ուղղված գործողությունների նախագիծ:

Ադրբեջանը առաջ է քաշել ԵՄ-ի հետ ռազմավարական արդիականացման գործընկերության համաձայնագրի կնքման նախաձեռնություն` Ասոցացման համաձայնագրի փոխարեն:
Նոր փաստաթուղթը նախատեսում է Ադրբեջանի օրենսդրության և գործընթացների մոտեցում միջազգային առավել կարևոր արևտրային նորմերին և ստանդարտներին, որը պետք է նպաստի ադրբեջանական ապրանքի մուտքին ԵՄ շուկաներ:

Աղբյուրի հաղորդմամբ, Ադրբեջանը 2008թ.-ից ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մասնակից է: Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ ընդունված և Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովին հաստատված ծրագիրը նախատեսում է քաղաքական փոխազդեցության մակարդակի նշանակալի բարձրացում, ԵՄ տնտեսությունում նախկին խորհրդային պետությունների լայն ընդգրկում, նրանց տրամադրվող ֆինանսական աջակցության ծավալների մեծացում և էներգետիկ անվտանգության ամրապնդում:

ԵՄ-ը հանդիսանում է Ադրբեջանի առևտրային հիմնական գործընկերը: 2015թ. Եվրամիության հետ ապրանքաշրջանառությունը կազմել է երկրի ներքին առևտրի ընդհանուր ծավալի 47,5 %-ը, իսկ 2016թ. առաջին քառորդում այդ ցուցանիշը հաշվվել է 43 %: Վերջին տասը տարում ԵՄ երկրների ներդրողներն Ադրբեջանում կատարել են շուրջ 20 մլրդ դոլարի ներդրում, որից 2,7 մլրդ-ը` տնտեսության նավթային ոլորտում:

Աղբյուր` APA.azРИА Новости

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.