Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը կմեկնի Ադրբեջան

KSPՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը հուլիսի 11-12-ը աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան` նախատեսված հանդիպումների ընթացքում քննարկելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրության կարգավորման հետ կապված, ինչպես նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, հաղորդել է ռուսական արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Մ. Զախարովան նշել է նաև, որ հուլիսի 12-13-ը ՌԴ արտգործնախարարը կայցելի Ղազախստան` մասնակցելու Մերձկասպյան պետությունների արտգործնախարարների հավաքին:

Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին գերատեսչության ղեկավարների նմանատիպ հանդիպում կայանալու է արդեն վեցերորդ անգամ: Օրակարգում ամփոփվելու են ավազանի իրավական կարգավիճակին, Կասպից ծովում հնգակողմ բազմաոլորտ համագործակցության հարցերը, ներառյալ տնտեսությունը, տրանսպորտը, անվտանգությունը, բնապահպանությունը, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային արդիական խնդիրները:

Աղբյուր` РИА Новости 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.