Թուրքիան Եվրոպայի ավտոմեքենաների վաճառքում զբաղեցնում է 6-րդ տեղը

New and used car dealershipԹուրքիայի Ավտոմեքենա ներկրողների ասոցիացիայի (ԱՆԱ) (ODD) տարածած հայտարարության համաձայն երկիրը հունվար-հունիս ամիսներին մեքենաների վաճառքի ցուցանիշների 3,2 % աճով Եվրոպայի մեքենաների վաճառքի վարկանիշային ցուցակում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Այս մասին հաղորդում է թուրքական Fortune-ը:

ԱՆԱ-յի կողմից հրապարակված տեղեկատվությունը բերված է ստորև.

ԵՄ 28 և EFTA-յի չորս երկրներն ընդգրկող շուկայում մեքենաների վաճառքը 2016թ. հունվար-հունիս ամիսներին 2015թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 9,1 %-ով և հասել ընդհանուր 8 մլն 90 հազար 870 միավորի: 2015թ. այս թիվը եղել է 7 մլն 416 հազար 154:

2016թ. հունվար-հունիս հատվածում նախորդ տարվա նույն ամիսների համեմատ մեքենաների վաճառքը Հոլանդիայում նվազել է 3,6 %-ով, իսկ Շվեյցարիայում` 2,3 %-ով: Նախորդ տարվա ցուցանիշների համեմատ այս տարի Իսլանդիայում գրանցվել է 38,1 %, Լատվիայում` 28,9 %, Լիտվայում 25 % աճ:

ԵՄ (28) և EFTA-յի երկրներն ընդգրկող շուկայում մեքենաների վաճառքը 2016թ. հունիս ամսին 2015թ. հունիսի համեմատ արձանագրել է 6,5 % աճ, և վաճառվել է ընդհանուր 1 մլն 507 հազար 303 միավոր մեքենա` ի տարբերություն նախորդ տարվա 1 մլն 414 հազար 756 միավորի: Լատվիայում գրանցվել է 68,1 % աճ, Խորվաթիայում` 32 %, Հունգարիայում 31,8 %:

Նախորդ տարվա համեմատ, 2016թ. հունիսին վաճառքի ցուցանիշների անկում է գրանցվել Ռումինիայում` 36,7, Շվեյցարիայում` 5,6 և Բուլղարիայում 3,9 %-ով: Հունաստանում ցուցանիշը նվազել է 1,5 %, Անգլիայում` 0,8 %-ով` նախորդ տարվա նույն ամսվա համեմատ:

Աղբյուր` Fortune Türkiye

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.