FETÖ-յի ազդեցությունը թուրքական տնտեսության վրա

dolarԹուրքական Zaman-ի հաղորդմամբ, տնտեսագետները անդրադարձել են FETÖ-յի (Fetullahçı Terör Örgütü (Ֆեթուլլահյան ահաբեկչական կազմակերպություն)) զինված ապստամբությունից հետո արտարժույթի շուկայում ստեղծված իրավիճակին` տնտեսվարողներին զգուշավորության կոչ անելով:

Թուրք տնտեսագետները նշել են, որ հեղաշրջման անհաջող փորձից հետո վարկային վարկանիշավորման հաստատությունների կողմից գնահատումն իրականացվում է «հապճեպ» և «քաղաքականացված», մինչդեռ դոլար/լիրա փոխհարաբերություններում արձանագրված կտրուկ աճն արդեն անցյալում է, և արտարժույթը կարճատև ժամանակահատվածում կրկին կարող է հավասարվել 3 լիրայի:

Անադոլու գործակալության լրագրողի հարցին ի պատասխան` Մարմարայի համալսարանի կառավարման ֆակուլտետի դասախոս դոկտոր, պրոֆեսոր Բուրաք Արզովան նշել է, որ դոլար/լիրա հարաբերակցության բարձր ցուցանիշ այլևս չի գրանցվի, և կանխատեսվում է փոխարժեքի անկում:

Նշենք, որ հուլիսի 16-ին (հեղաշրջման փորձի օրը) մեկ դոլարը համարժեք է եղել 3,02 թուրքական լիրա, հուլիսի 18-ին կտրուկ նվազել մինչև 2,92 Թլ, իսկ հաջորդ օրվանից սկսած բարձրացել` հասնելով ընդհուպ մինչև 3,09-ի: Այս պահին մեկ դոլարը հավասար է 3,07 լիրայի:

Ավելի վաղ Zaman-ը հրապարակում էր տարածել նաև, որ հուլիսի 16-ի գիշերը Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման ձախողված փորձից հետո տնտեսության վրա դրա ունեցած ազդեցության հարցն օրակարգային է դարձել: Թեև սկզբնական շրջանում որոշակի տատանումներ եղել են, բայց շուտով շուկաները վերադարձել են իրենց բնականոն աշխատանքին: Աղբյուրի հաղորդմամբ, վարչապետի օգնական Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ տնտեսությունը տևական վնասներ չի կրի` վստահեցնելով, որ իրադրությունը վերահսկվում է:

Աղբյուր` Zaman.com.tr, Xe.com, Anadolu Ajansı 

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.