Կանխվել է Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը

gazՎրաստանի Պետական անվտանգության ծառայությունը կանխել է Ռուսաստան-Հայաստան գազատարի պայթեցումը: Այս մասին հաղորդում է Грузия Online վրացական կայքը` հղում անելով ՊԱԾ հայտարարությանը:

Պետական անվտանգության ծառայության հաղորդման համաձայն, ձերբակալվածները մտադրություն են ունեցել պայթեցնել Սագուրամո գյուղի տարածքով անցնող Ռուսաստան-Հայաստան գազատարը:

Ձերբակալվել են Վրաստանի 7 քաղաքացիներ` Բեկա Բ., Վլադիմիր Ռ., Մինդիյա Վ., Ջաբա Մ., Նուրի Չ. (ահաբեկչության նախապատրաստում): Ձերբակալվածների թվում են նաև Փոթի քաղաքի պարեկային ոստիկանության աշխատակից Լևան Մամպորիյան (ծառայողական պարտականությունների չարաշահում), Իրակլի Բ.-ն (ահաբեկչության նախապատրաստման մասին տեղեկատվությունն իրավապահներից թաքցնելու համար):

Իրենց մտադրությունն իրագործելու նպատակով օգոստոսի 20-ին հանցավոր խմբի անդամներն ուղևորվել են Ժինվալի-Շաթիլի ավտոճանապարհին հարող անտառային տարածքում պահեստավորած պայթուցիչ նյութերն ու զենքերը դուրս բերելու:

Խմբի անդամներն անտառից 4 միավոր 200 գրամանոց տրոտիլի և պայթուցիչ մյուս նյութերի ու պարագաների դուրսբերման պահին էլ ձերբակալվել են: Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել են նաև ինքնաձիգեր` պահեստատուփերով: Ձերբակալվածներից մեկի բնակարանի համակարգչում հայտնաբերվել է այն քարտեզ, որում նշված են եղել այն օբյեկտները, որոնք խումբը նախատեսել է պայթեցնել:

ВЗГЛЯД թերթի Վրաստանի թղթակցի հաղորդմամբ, ՊԱԾ ներկայացուցիչը փոխանցել է, որ ձերբակալվածներից մեկը հաճախակի է այցելել Ուկրաինա, բայց այնտեղից հանցավոր խմբավորման գործողությունների ղեկավարման տեղեկությունը հաստատված չէ:

Հետաքննությունը վարում է Վրաստանի ՊԱԾ հակահետախուզության դեպարտամենտը:

Աղբյուր` Грузия OnlineВЗГЛЯД

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.