Իրանն ու Ռուսաստանը կկառուցեն Բուշեհր-2 ԱԷԿ-ը

aesԻրանում Ռուսաստանի մասնակցությամբ երկրորդ ատոմակայանի՝ Բուշեհրի շինարարության նախագծի պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ սեպտեմբերի 10-ին: Այս մասին տեղեկացնում է Iran.ru կայքը:

Շինհրապարակում տեղակայվելու են կայանի երկու նոր էներգաբլոկներ: Իրանական կողմի փոխանցմամբ, Ռուսաստանն այն միակ պետությունն էր, որը շուրջ քառորդ դար առաջ համաձայնել էր երկրի հարավում՝ Պարսից ծոցի ափին գտնվող Բուշեհրում ԱԷԿ-ի կառուցման հարցում աջակցել Իրանին, այդ իսկ պատճառով էլ Թեհրանը «Ռոսատոմին» է վստահել նոր բլոկների կառուցումը:

Դեռևս 2014թ. նոյեմբերի 11-ին Մոսկվայում ռուսական ԱԷ “НИАЭП” — “Атомстройэкспорт” ՓԲԸ համատեղ ընկերությունն իրանական Nuclear Power Production and Development Company of Iran-ի հետ կնքեց պայմանագիր՝ Բուշեհրի ատոմակայանի երկու նոր էներգաբլոկների կառուցման վերաբերյալ («Բուշեհր-2» ԱԷԿ նախագիծ): Նախատեսվում է հետագայում էներգաբլոկների թիվը հասցնել չորսի:

Աղբյուրի հաղորդմամբ, Բուշեհր-2-ը համապատասխանելու է անվտանգության ամենախիստ պահանջներին: Էներգաբլոկները համալրված են լինելու ВВЭР (ՋՋԵՌ) տեսակի 1000 ՄՎտ-անոց «3 +» սերնդի ռեակտորներով:

Բուշեհր-2-ը Իրանի համար նշանակալի կլինի մասնավորապես տնտեսման հարցում. ատոմային նոր բլոկներից յուրաքանչյուրը թույլ կտա տարեկան 11 մլն բարրել նավթ խնայել:

Բուշեհր-2 նախագծի արժեքը շուրջ 10 մլրդ դոլար է կազմում և կտևի մոտ 10 տարի: Նախատեսվում է Բուշեհրի ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկը շահագործման հանձնել 2024թ. հոկտեմբերին, իսկ երրորդ էներգաբլոկը՝ 2026թ. ապրիլին: N2 և N3 էներգաբլոկներն իրանական կողմին կհանձնվեն համապատասխանաբար 2025թ.օգոստոսին և 2027թ.փետրվարին:

Աղբյուրն անդրադարձել է նաև Բուշեհրում ատոմային էլեկտրակայանի կառուցման պատմությանը, որը ներկայացնում ենք ստորև.

Գերմանական մեկնարկ
Բուշեհրի ԱԷԿ-ի պատմությունը սկսվում է դեռևս 1970-ականներից, երբ Իրանն ընդունեց սեփական ատոմակայանը կառուցելու որոշումը: Ատոմակայանի կառուցումը երկրի տնտեսության զարգացման համար նորանոր հնարավորություններ նախապատրաստող տեխնալոգիական խոշոր թռիչք պետք է հանդիսանար:

Մեկնարկեց ոչ միայն Իրանում, այլև ամբողջ Մերձավոր Արևելքում առաջին ԱԷԿ-ի շինարարության տարբերակների որոնումը՝ Պարսից ծոցի ափին՝ Բուշեհր քաղաքից ընդամենը 20 կմ հեռավորության վրա:

1973թ. իրանական պատվիրակությունը շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի գլխավորությամբ ժամանեց ԽՍՀՄ՝ Նովովորոնեժի ԱԷԿ: Հյուրերը նպատակ ունեին ծանոթանալ ԱԷԿ-ի կառուցման փորձին և քննարկել Իրանում խորհրդային մասնագետների կողմից ատոմակայանի կառուցման պայմանագրի կնքման հնարավորությունը:

Նովովորոնեժի կայանն այն ժամանակ աշխատում էր ВВЭР-440 ռեակտորներով (ՀՀ-ում՝ ВВЭР-440 В-270), որոնք հիմք հանդիսացան մի շարք ատոմակայանների կառուցման համար՝ ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ Տնտեսական փոխօգնության խորհրդի կազմում ընդգրկված սոցիալիստական երկրներում:

Սակայն իրանական կողմի համար 440 մեգավատ հզորությամբ էներգաբլոկը ձեռնտու չէր (նախընտրելի էր 1000 ՄՎտ հզորությամբ ռեակտորը, որը, սակայն, արտադրվեց մի քանի տարի անց (ВВЭР-1000)):

Թեհրանի ընտրությունը կանգ առավ արևմտագերմանական Kraftwerk Union (KWU, Siemens-ի մասնակցությամբ) կոնցերնի վրա: Վերջինս առաջարկեց 1000 մեգավատ հզորությամբ «Բիբլիս» ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի նախագիծը: Այս որոշման կայացման գործում իրենց ուրույն դերն ունեցավ արևմտյան երկրների ճնշումը:

Ապագա «Բուշեհր» ատոմակայանի շինարարությունն սկսվեց 1975թ. ամռանը: Կայանի առաջին բլոկը նախատեսվում էր շահագործման հանձնել 1980թ., երկրորդը՝ հաջորդ տարի:

1979թ. Իրանում այաթոլլահ Խոմեյնիի ղեկավարությամբ հաղթեց իսլամական հեղափոխությունը: ԱՄՆ-ը պատժամիջոցների կիրառեցին Իրանի դեմ, ինչին միացավ նաև Գերմանիան: Բոննը չեղարկեց կառուցվող կայանի համար սարքավորումների արտահանման լիցենզիաները, և ԱԷԿ-ի կառուցումն ընդհատվեց:
KWU-ի անձնակազմը հեռացավ Բուշեհրից. առաջին բլոկի աշխատանքներն իրականացվել էին 80-85 տոկոսով, իսկ երկրորդինը՝ 45-70:

1980թ. սկսվեց իրան-իրաքյան պատերազմը, որի հետևանքով ատոմակայանը ենթարկվեց օդային հարվածների: «Երկինք-երկիր» տեսակի հրթիռները շարքից հանեցին ատոմակայանի անվտանգության միջոցները, վնասվեցին կառույցներն ու սարքավորումները, զոհվեցին բազմաթիվ ինժեներներ:

Ռուսաստանի հույսով
Պատերազմն ավարտվեց 1988թ. 90-ականներին Թեհրանը վերադարձավ սեփական ատոմակայանի կառուցման հարցին, սակայն արևմտյան պատժամիջոցները դեռ շարունակվում էին: Իրանը դիմեց Ռուսաստանին:

90-ականների սկզբներին հայրենական ատոմաէներգետիկ շինարաությունն, ինչպես այլ ենթակառուցվածքներ, ԽՍՀՄ փլուզումից բավականաչափ տուժել էին: Չերնոբիլից հետո ատոմային էներգիայի նկատմամբ վերաբերմունքը սառել էր, ուստի կտրուկ նվազեցին ներդրումներն այդ ոլորտում, հեռացան մասնագետները, փոշիացվեցին տասնյակ տարիների ձեռքբերումները: Իրադրությունը փրկելու մասին էին մտածում ինչպես երկրի ղեկավարությունը, այնպես էլ մասնագետները: Եվ հենց այդ ժամանակ էլ հմտություններն ու փորձը Իրանում կիրառելու հնարավորություն ստեղծվեց:

Սկզբնական շրջանում քննարկվում էր Իրանի հյուսիսում՝ Կասպից ծովի ափին երկու բլոկների կառուցման հնարավոր շինարարության հարցը, սակայն սեյսմիկ անվտանգության պահանջներով պայմանավորված՝ կրկին երևան եկավ Բուշեհրի ԱԷԿ-ի վերակառուցման հարցը: Ռուսաստանցի մասնագետների առաջ խնդիր դրվեց նոր սարքավորումները տեղակայել հին կառույցներում, ինչը մինչ այդ ամբողջ աշխարհում չէր կիրառվել: Բայց քանզի կայանի կառույցի վրա արդեն ներդրվել էր կես մլրդ դոլարից ավել գումար, Իրանը չէր ցանկանում դրանք անտեղի կորցնել: Իրանում ատոմակայն կառուցելու Ռուսաստանի համաձայնության հիմնական դերը մասնագետները վերապահում են ՌԴ այն ժամանակվա ատոմային էներգիայի նախարար Վիկտոր Միխայլովին:

1992թ. օգոստոսին Մոսկվան և Թեհրանը ստորագրեցին Իրանում ատոմային էլեկտրակայանի կառուցման համագործակցության վերաբերյալ համաձայնություն: 1995թ. հունվարին կնքվեց «Բուշեհր» ԱԷԿ-ի առաջին բլոկի կառուցման վերաբերյալ պայմանագիրը: Այս համագործակցության առանձնահատկություններից մեկը Թեհրանի կողմից ոչ թե վարկային տարբերակով, այլ «իսկական» փողերով վճարումն էր, ինչը խիստ անհրաժեշտություն էր ռուսական կողմի համար:

1998թ. մեկնարկեցին հիմնական աշխատանքները: Ռուսաստանցի մասնագետները Բուշեհրում մեկնարկեցին աշխատանքները՝ նախ փորձելով համադրել հին գերմանական դետալները նորերի հետ: Գերմանական կողմը մերժեց համատեղ աշխատելու առաջարկը, ինչն էլ ավելի դժվարացրեց իրավիճակը՝ հաշվի առնելով նաև ատոմային էներգիայի հետ կապված նոր պահանջները: Տեղանքի բնակլիմայական պայմանների թելադրանքով ապահովվեցին ԱԷԿ-ի անվտանգ աշխատանքի համար անհրաժեշտ համապատասխան սառեցման և օդափոխության համակարգերը:

Ամերիկյան ճնշումը
Աղբյուրի հաղորդմամբ, Բուշեհրի ատոմակայանի շահագործման հետաձգման գործում մեծ «ներդրում» ունեցան ԱՄՆ-ը: Վաշինգտոնն իրականացնում էր բազմապիսի խոչընդոտող քայլեր, օրինակ՝ վստահեցնելով, որ Բուշեհրի ԱԷԿ-ը Թեհրանին կօգնի ստեղծել սեփական ատոմային ռումբը: ԱՄՆ-ը հսկայական միջոցներ կիրառեցին նաև օտարերկրյա կազմակերպությունների և ռուսականների միջև համագործակցության տապալման համար. ուկրաինական «Տուրբոատոմ» ընկերությունը Խարկովում պետք է պատրաստեր տուրբինային սարքավորումը, սակայն 1998թ. մարտին, ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթի կիևյան այցի ժամանակ ուկրաինական իշխանությունները «Տուրբոատոմին» արգելեցին Բուշեհրի նախագծում մասնակցություն ունենալ՝ փոխարենը Վաշինգտոնից ստանալով Խարկովում ներդրումներ կատարելու խոստում:
Չեխական կազմակերպություններից մեկը պարտավորվել էր ապահովել օդափոխության համակարգը, սակայն 2000թ. մարտին, կրկին Օլբրայթի՝ Պրահա կատարելիք այցին ընդառաջ Չեխիայի խորհրդարան ներկայացվեց Բուշեհրի աշխատանքներին չեխական կազմակերպությունների մասնակցությունն արգելող օրինագիծ:

Մասնագետների կարծիքով սա հանդիսացավ առաջին փորձը՝ ՌԴ-ի կողմից ինքնուրույն և սեփական շահերին համապատասխան քաղաքականության վարման՝ հիմնված սեփական հետաքրքրությունների և գործընկերների նկատմամբ ունեցած պարտականությունների վրա:

Իսկ ԱՄՆ-ը Ջորջ Բուշ-կրտսերի վարած քաղաքականության արդյունքունքում 2005թ. հարկադրված եղան ընդունել, որ Բուշեհր ԱԷԿ-ն ատոմային վտանգ չի ներկայացնում:

Երկար սպասված մեկնարկը
ԱԷԿ-ի շահագործման ձգձգման հարցում իրենց ազդեցությունն են ունեցել նաև ֆինանսական54bb24345da70_rouhani-ir_1393-10-23_bushehr03niroogah_02_165703 խնդիրները. շինաշխատանքները պարբերաբար ընդհատվել են:
Բայցևայնպես, «Բուշեհր» ԱԷԿ-ի առաջին բլոկը կառուցվեց:

Բուշեհրի ատոմային «սիրտը» սկսեց բաբախել 2011թ. մայիսի 8-ին, իսկ ն.թ. սեպտեմբերի 3-ին N1բլոկը միացվեց Իրանի ազդային էլեկտրացանցին: 2013թ. «Բուշեհր» N1 ԱԷԿ-ը հանձնվեց Իրանի կողմից երաշխիքային շահագործման, իսկ ընթացիկ տարվա ապրիլին՝ վերջնական շահագործման:

«Բուշեհր» N1 ԱԷԿ-ի աշխատանքն Իրանին հնարավորություն ընձեռեց 27 մլն բարրել նավթ հանելու համար տնտեսել ավելի քան 4 մլրդ դոլար: Բացի այդ, ատոմակայանի աշխատանքի արդյունքում կրճատվել է շրջակա միջավայրն աղտոտող նյութերի արտանետումների ծավալը:

Բուշեհրի ատոմակայանի հաջողումը նպաստեց Թեհրանի և Մոսկվայի միջև հետագա համագործակցությանը և ատոմային նոր բլոկների շինարարությանը:

Աղբյուր՝ Iran.ru 

2 կարծիք «Իրանն ու Ռուսաստանը կկառուցեն Բուշեհր-2 ԱԷԿ-ը»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.