Բուշեհրի ԱԷԿ-ը՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության խորհրդանիշ

power_plant_080815Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին ատոմային էներգետիկայի ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն անվանել է ռազմավարական խորհրդանիշ: Iran.ru-ի հաղորդմամբ, այս մասին Սալեհին հայտարարել է Բուշեհրի ԱԷԿ-ի երկրորդ և երրորդ էներգաբլոկների շինարարության թեմայով իր ռուսաստանցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում՝ նշելով, որ իրանառուսական փոխհարաբերությունները շարունակում են բարգավաճել:

Սալեհին մեջբերել է Իրանի նախագահ Ռոհանիի խոսքերը, ըստ որի, «անկախ Իրանը և հզոր Ռուսաստանը խոշոր աշխատանքներ իրականացնելու համար կարող են համագործակցել միասին»:

Իրանցի պաշտոնյան նշել է նաև, որ Թեհրանը և Մոսկվան առևտրաշրջանառությունը մեծացրել են շուրջ 70 %-ով և հույս է հայտնել, որ երկու երկրների միջև ռազմավարական նշանակության հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն:

Հիշեցնենք, սեպտեմբերի 10-ին մեկնարկել էին Իրանի հարավում Ռուսաստանի աջակցությամբ կառուցվող Բուշեհրի ատոմակայանի երկրորդ բլոկի շինարարական աշխատանքները:

Աղբյուր՝ Iran.ru

Մեկ կարծիք «Բուշեհրի ԱԷԿ-ը՝ Իրանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության խորհրդանիշ»-ի վերաբերյալ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.