ԻԺ Մոջահեդների կազմակերպությունը դուրս է բերվել Իրաքից

%d0%be%d0%bc%d0%b8%d0%bdԻրանում արգելված ԻԺՄԿ խմբավորման վերջին զինյալները՝ թվով 280 մարդ, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում գտնվող ամերիկյան նախկին ռազմաբազայի տեղում տեղակայված Հուրրիյա ռազմական հավաքակայանից տեղափոխվեցին Ալբանիա: Այս մասին հայտարարություն էր տարածել նաև ԻԺՄԿ-ը:

Իրաքի արտգործնախարարն իր գոհունակությունն է հայտնել երկրից «Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպություն» (ԻԺՄԿ (PMOI)) ահաբեկչական խմբավորման վերջին տարրերի դուրսբերման համար՝ համարելով դա կարևոր ձեռքբերում,- Iran.ru-ի փոխանցմամբ, այդ մասին տեղեկացրել է Իրաքի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ահմադ Ջամալը՝ նշելով, որ Իրաքից ահաբեկչական կազմակերպության վերջին ներկայացուցիչների դուրսբերման գործընթացը հաջողությամբ ավարտվեց:

Իրաքյան ղեկարավարությունը ԻԺՄԿ անդամներին բազմիցս կոչ են արել լքել երկիրը, սակայն ամբողջական դուրսբերումը դժվարանում էր ԱՄՆ-ի և ԵՄ կողմից ակաբեկիչներին ցուցաբերած աջակցության պատճառով: (2009թ.հունվարի 26-ին Եվրամիությունը խմբավորումը հանեց ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, իսկ 2012թ. ԱՄՆ-ը նույնպես ԻԺՄԿ-ը ճանաչեց որպես ոչ ահաբեկչական):

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության կողմից հաստատվել է Իրաքից նշված խմբավորման անդամներին երրորդ երկիր տեղափոխման մասին տեղեկատվությունը:

Ավելի վաղ Tasnim գործակալությունը հայտնել էր, որ ամերիկյան ուղևորատար ինքնաթիռը Իրաքից ԻԺՄԿ ավելի քան 100 անդամների, այդ թվում Կազմակերպության ղեկավար Մասուդ Ռաջավիի մտերիմների, տեղափոխել է Ալբանիա:

Գործակալության փոխանցմամբ, ինքնաթիռում կարող էր լինել նաև հենց Ռաջավին, սակայն տեղեկությունը հաստատված չէ: Խմբի որոշ անդամներ գտվում են միջազգային հետախուզման մեջ: Նշվում է նաև, որ մոջահեդների կազմակերպության անդամների տեղափոխումը կոորդինացվել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով կոմիսարիատի կողմից:

Իրանցի ժողովրդի մոջահեդների կազմակերպությունն իրանական ձախ արմատական կազմակերպություն է, հիմնադրվել է 1965թ. Թեհրանի համալսարանի ուսանողների կողմից և պայքար էր մղում շահական ղեկավարության դեմ՝ ձգտելով սոցիալիզմի: Իսլամական հեղաշրջումից հետո իշխող վարչակարգի դեմ պայքարը շարունակվեց: 1982թ. Կազմակերպությունը հաստատվեց Փարիզում, իսկ 1986թ. տեղափոխվեց Իրաք: Խմբավորումն ակտիվ մասնակցություն է ունեցել իրան-իրաքյան պատերազմում՝ մարտնչելով ընդդեմ Իրանի: 2003թ. ամերիկյան և անգլիական զորքերի ներխուժումից հետո մոջահեդների իրաքյան անդամները զինաթափվեցին և տեղակայվեցին հատուկ պահպանվող տարածքում (Հուրրիյա հավաքակայան):

Աղբյուրներ՝ Iran.ru, Mojahedin.org, Imperiyanews.ru

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.