Իրանից դեպի հյուսիսային հարևան երկրներ արտահանվել են 2 մլրդ դոլարի ոչ նավթային ապրանքներ

iran_velikobritaniya_eksport_importԴեպի Ռուսաստան, Թուրքիա, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան իրանական ոչ նավթային ապրանքների արտահանման արժեքը իրանական օրացույցի նախորդ տարվա՝ 1394թ. ընթացքում (ավարտվել է 2016թ. մարտի 19-ին) կազմել է 2 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Iran.ru ռուսական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իրանի Առևտրի աջակցության կազմակերպության տնօրեն Մոջթաբ Հոսրոթաջի հայտարարությանը:

Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսների ընթացքում (2016թ. մարտի 20-ից հուլիսի 20-ը) դեպի նշված երկրներ իրանական ոչ նավթային ապրանքների արտահանումը կազմել է 900 մլն դոլար, ինչը ցուցանշում է, որ ոչ նավթային ապրանքների արտահանումը դեպի հյուսիսային հարևան երկրներ մինչև տարվա վերջ կկազմի շուրջ 3 մլրդ դոլար:

Իրանի Մաքսային ծառայության տվյալներով երկիրը նախորդ տարի արտահանել է ընդհանուր առմամբ 42 մլրդ 415 մլն դոլարի ոչ նավթային ապրանքներ, ինչը 16,11 %-ով զիջում է 2014թ. ցուցանիշներին:

Աղբյուրի հաղորդմամբ, Իրանի Առևտրի աջակցության կազմակերպության նախկին ղեկավար Վալիոլլահ Աֆխամի Րադը հայտնել է, որ իրանական օրացուցային ընթացիկ տարվա վերջում ոչ նավթային ապրանքների արտահանումը կհասնի 50 մլրդ դոլարի:

Աղբյուր՝ Iran.ru

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.