Սիրիա առաքված մարդասիրական օգնությունը կբաշխվի հակամարտությունից տուժած ընտանիքներին

14323Փետրվարի 14-ին Սիրիայի Արաբական Հանրապետության Լաթաքիա քաղաքում տեղակայված ՌԴ «Հմեյմիմ» ավիաբազայում վայրէջք է կատարել Հայաստանից Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող օդանավը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակում Սիրիայի բարեկամ ժողովրդին կտրամադրվեն առաջին անհրաժեշտության ապրանքներ՝ հիմնականում սննդամթերք և հագուստ:

Մարդասիրական օգնությունն ուղեկցելու և տեղում բաշխման գործընթացը կազմակերպելու նպատակով Սիրիա ժամանած ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների և սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչներին Լաթաքիայում դիմավորել է Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

Սիրիական հակամարտությունից տուժած բնակիչների համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական խմբաքանակն առաջիկա օրերին հավասարապես բաժանվելու է Լաթաքիայի, Դամասկոսի, Քեսաբի, ինչպես նաև Հալեպի առավել կարիքավոր ընտանիքներին:

Մարդասիրական օգնության տրամադրման ծրագիրը, որն իրականացվում է Սիրիայում հակամարտ կողմերի հաշտեցման ՌԴ կենտրոնի աջակցությամբ, կրելու է շարունակական բնույթ:

Աղբյուր՝ ՀՀ ՊՆ

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.