Ադրբեջանական զինուժը կիրառել է նաև Դ-30 հաուբից

d-30Փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը 122մմ Դ-30 հաուբից և Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից ու նռնականետերից շարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 2200 կրակոց:

Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը Դ-30, Դ-44 հրանոթներից և ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է 113 արկ, որից 36-ը` հրանոթներից, 77-ը՝ ականանետերից: Հակառակորդը հրանոթներով կրակել է նաև Թալիշ գյուղի ուղղությամբ (18 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար դիմել են պատասխան գործողությունների և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սենոր Հասրաթյանը16665244_294873990928614_933013221605165328_o նշել է, որ երեկ գիշերը Ակնայի և Մարտունու ուղղություններում կրած կորուստներից հետո, մանավանդ, որ դրանցից հինգի դիակը դեռևս ընկած են չեզոք գոտում, թվում էր, թե հակառակորդը պիտի որ հետևություն կատարեր և, գոնե, որոշ ժամանակ ձեռնպահ մնար իրադրությունն արհեստականորեն սրելու մտադրությունից: Սակայն՝ ոչ, ադրբեջանական կողմն՝ իր սովորության համաձայն, ոչ միայն հնարածին տեղեկություններով շարունակեց կերակրել սեփական հանրությանը՝ ներկայացնելով, թե իբր փետրվարի 25-ին խոցել են հայկական ԱԹՍ և մեկ երկարաժամկետ կրակակետ (ДОТ), այլև օրվա վերջերին և այս գիշերվա ընթացքում ականանետային և հեռահար հրետանային միջոցներից հարյուրից ավելի անգամ արկակոծության է ենթարկել ՊԲ առաջնագիծն ու մերձակա խորության տարածքները: Այսքանից հետո առողջ տրամաբանությունը հուշում է, որ մենք գործ ունենք ոչ միայն նենգ և իրականության զգացողությունից զուրկ կողմի (դրանում վաղուց ենք համոզվել), այլ նաև սեփական զինվորի դիակի հանդեպ հարգանքը կորցրած թշնամու հետ:

www_infografika_am_26-58b264de4b411

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.