Արկակոծության հետևանքով պայմանագրային զինծառայող է զոհվել. ԱՀ ՊՆ հաղորդագրություն

PN_Shenq_1Մարտի 1-ին՝ ժամը 11:25-ից սկսած, հակառակորդը շարունակել է արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 60 և 82 միլիմետրանոց ականանետերից, հաստոցավոր հակատանկային (ՀՀՆ-9) ու ենթափողային (ԵՆ-25) նռնականետերից խախտել հրադադարի պահպանման ռեժիմը՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով 10 արկ:

Հակառակորդի կողմից ձեռնարկված արկակոծության հետևանքով, մարտի 1-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, շփման գծի հարավարևելյան (Մարտունի) հատվածում բեկորային մահացու վիրավորում է ստացել ՊԲ պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Աղբյուր՝ Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.