Վրաստանի կառավարությունն այս տարի պատրաստվում է ազատ առեւտրի վերաբերյալ բանակցություններ վարել Թուրքիայի, Իսրայելի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Հնդկաստանի եւ Պարսից ծոցի երկրիների հետ։
NEWSGEORGIA-յի հաղորդմամբ՝ այս մասին «Վրաստան եւ աշխարհ 2019» կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան։
Վրաստանը պատրաստվում է սակագների ազատականացման ուղղությամբ փոփոխություններ կատարել 2007թ. Թուրքիայի հետ կնքած Ազատ առեւտրի վերաբերյալ համաձայնությունում։
Նախատեսվում է տարվա առաջին կեսին ուսումնասիրություններ սկսել Իսրայելի հետ ազատ առեւտրի նպատակաուղղվածության վերաբերյալ։
2019թ. 1-ին եռամսյակում Թբիլիսին պատրաստվում է Հնդկաստանի հետ եւս ազատ առեւտրի վերաբերյալ բանակցություններ սկսել։
Մեծ Բրիտանիայի հետ Ազատ առեւտրի մասին համաձայնագրի տեքստի վրա աշխատանքները կսկսվեն ԵՄ-ից այդ երկրի դուրս գալուց հետո։
Այս տարի աշխատանքներ կտարվեն նաեւ Ծոցի երկրների եւ Ճապոնիայի հետ համաձայնությունների կնքման ուղղությամբ։
Վրաստանի Էկոնոմիկայի նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. նախատեսվում է ավարտին հասցնել ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի շուրջ բանակցությունները։
Ներկայումս Վրաստանը Թուրքիայից բացի ազատ առեւտուր է վարում ԵՄ-ի, Չինաստանի, Հոնգկոնգի եւ Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA) երկրների հետ (Նորվեգիա, Իսլանդիա, Շվեյցարիա, Լիխտեյնշտեյն)։