Ցուցադրական պարապմունքներ Արցախի ՊԲ-ում

cucadrakan_parapmunq_30.01.19.5c51833c1b7e0 (1)Արցախի Հանրապետության ՊԲ-ի հարավ-արևելյան ուղղությամբ գործող զորամասերից մեկի ուսումնանյութական բազայի հիմքի վրա ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ հունվարի 30-ին անց են կացվել ցուցադրական պարապմունքներ։

Այս մասին հաղորդում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Պարապմունքների ընթացքում միավորումների և զորամասերի հրամանատարական կազմին ևս մեկ անգամ ցուցադրվել են այն բոլոր գործողությունները, որոնք անհրաժեշտ է իրականացնել զորամասերը «բարձր» աստիճանների մարտական պատրաստականության վիճակի բերելու դեպքերում:

Սկսած զորամասի հերթապահի գործողություններից մինչև ստորաբաժանման անձնակազմի տագնապով վերկաց, զենքի և զինամթերքի ստացում, ապաստարանների և նստեցման շրջանների զբաղեցում, ինչպես նաև անձնակազմի և տեխնիկայի ընդունման կետերի ծավալում, շենք-շինությունների, զինվորական ունեցվածքի հանձնում-ընդունում, գործողություններ` ռազմական տեխնիկայի և սպառազինության հետ, միավորումների և զորամասերի վարչակազմերի անելիքների հստակեցում:

Ցուցադրական պարապմունքների ժամանակ վերադասի կողմից առավել մեծ ուշադրություն է դարձվել այն բոլոր հարցերին, որոնք ունեն գործնական ու կիրառական նշանակություն: Ըստ այդմ՝ հաշվի են առնվել ինչպես 2016 թվականի ապրիլյան դիմակայության ժամանակ արձանագրված զարգացումները, այնպես էլ այն բոլոր բեմագրերը, որոնք բխում են հակառակորդի հավանական գործողությունների բնույթից:

Վերջում բանակի հրամանատարը ամփոփել է արդյունքները և հանձնարարել ներկաներին անցկացված պարապմունքներից արված հետևությունները ընդունել ի գիտություն և դրանցով առաջնորդվել առաջիկա ուսումնաշրջանում:

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.