2019թ. Վրաստանում շուրջօրյա անխափան ջրամատակարարմամբ կապահովվեն ես 430 հազար քաղաքացիներ։ Այս մասին հայտնել է Վրաստանի փոխվարչապետ, Տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին։
Նախարարը նշել է, որ մինչ օրս մի շարք շրջաններում մաքուր, խմելու ջրի մատակարարման հետ կապված խնդիրներ կան։ Այդ իսկ պատճառով Նախարարության առաջնային խնդիրներից մեկը 2019-ի համար Վրաստանի շրջաններում առկա ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի հետ կապված խնդիրների լուծումն է։
Կառավարական ֆոնդերի եւ մասնավոր ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ընդհանուր արժեքը 282 մլն լարի է (106,5 մլն դոլար)։ Արդյունքում 430 հազար բնակիչ կունենա շուրջօրյա խմելու եւ մաքուր ջուր, ջրահեռացման ժամանակակից համակարգեր կկառուցվեն մի շարք բնակավայրերում։
Աղբյուր՝ NEWSGEORGIA.GE