Հիտլերի անհետացած նավատորմը՝ Թուրքիայի ափերի մոտ

328765_srcԹուրք ծովային ինժեներ եւ դայվեր Սելչուկ Քոլայը Սեւ ծովի հատակին հայտնաբերել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների սուզանավեր։ Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը (աղբյուրը՝ TRT Haber)։

Տեղեկատվության մեջ նշվում է, որ գերմանական ՌԾՈւ U-23, U-19 եւ U-20 սուզանավերը Թուրքիայի ափամերձ ջրերում խորտակվել են 1944թ.։ Հիտլերի անհետացած նավատորմ անունը ստացած սուզանավերի գտնվելու վայրը երկար ժամանակ անհայտ էր։

Սկիզբ է հանդիսացել Սելչուկի հայտնաբերած քարտեզը, որի վրա U-23-ի նավապետը նշել էր անձնակազմի՝ ափ դուրս գալու հատվածը։ Դրանից հետո թուրք ինժեները սկսել էր այս եւ մյուս սուզանավերի որոնումները։ Հետագայում նրան էին միացել նաեւ թուրքական ՌԾ ուժերը։ Որոնումները շարունակվել են շուրջ 4 տարի։

U-23 սուզանավը հայտնաբերվել է Աղվա քաղաքի մերձակա ջրերում, իսկ U-19 եւ U-20 սուզանավերը՝ Ստամբուլի ափամերձ հատվածում՝ 25-300 մետր խորության վրա։

Անհետացած սուզանավերի վերաբերյալ նկարահանվել է վավերագրական ֆիլմ, որը կամբողջացնի 2-րդ Համաշխարհայինի պատմության որոշ դրվագներ։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.