Եգիպտոսի կենտրոնական հատվածում գտնվող Էլ-Մինյա նահանգի Թունա Էլ-Գեբել շրջանում հնագետները հայտնաբերել են հնագույն դամբարան։
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Էլ-Մինյայի համալսարանի հնագիտական առաքելությունը եւ հնությունների հարցերով նախարարությունը պեղումների ժամանակ հայտնաբերել են քարե սարկոֆագներով 3 դամբարան ընդգրկող գերեզման։ Գտնվել են 40 լավ պահպանված մումիաներ, այդ թվում՝ 10 մանկահասակի։
Բացի այդ, գտնվել են նաեւ կերամիկական պարագաներ, թաղման ծիսակարգի մի քանի դիմակներ։ Նախարարությունը հայտնել է, որ գտածոն վերագրվում է Եգիպտոսի պատմության հունահռոմեական ժամանակաշրջանին՝ մոտ մ.թ.ա. 4-րդից մ.թ. 4-րդ դարերին։