Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում կհանդիպեն Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի արտգործնախարարները։ haqqin.az-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացրել է Report-ը։
Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սայիդ Խան Մոհմանդը նշել է, որ հանդիպումը նախատեսված էր դեռ դեկտեմբերին, բայց, կառավարության փոփոխությամբ պայմանավորված, հետաձգվեց։ Այն տեղի կունենա առաջիկա ամիսներին։