Փոթիում նոր տերմինալ կկառուցվի, որի շնորհիվ նավահանգստում տարեկան 2,5 մլն տոննայով կավելանա բեռների ընդունումը։ Այս մասին, NEWSGEORGIA-յի հաղորդմամբ, տեղեկացնում է Կառավարության կայքը։
Ծրագրի արժեքը 120 մլն դոլար է, որից 50 մլն-ը կֆինանսավորի ամերիկյան OPIC արտասահմանյան մասնավոր ներդրումների կորպորացիան։
Ամերիկյան կորպորացիայի հետ համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն, նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, օրենսդիր եւ գործադիր մարմինների, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ եւ Վրաստանում ԱՄՆ դեսպանի պարտականություններն իրականացնող Ռոս Ուիլսոնը։
Մ.Բախտաձեն նշել է, որ համաձայնության կնքումը նշանակալից իրադարձություն է, քանի որ լոգիստիկայի զարգացումը կարեւոր է Վրաստանը տարածաշրջանային էկոնոմիկ կենտրոն դարձնելու գործընթացում։
Տարանցիկ ուղիների զարգացումը Վրաստանի կառավարության համար առաջնահերթություն է։ Հիմնական ենթակառուցվածքը հանդիսանում է Մետաքսի ճանապարհի մաս։ Այն ներառում է Արեւելք-Արեւմուտք ավտոմայրուղին, երկաթուղու մոդեռնիզացիան, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը եւ Անակլիայի ստորջրյա նավահանգստի ծրագիրը։ Վերջինս լինելու է սեւծովյան առաջին ստորջրյա նավահանգիստը։