ՀՀ արտգործնախարարը հանդիպել է Էստոնիայի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ

1549557388248Փետրվարի 7-ին պաշտոնական այցելությամբ Տալլին ժամանած ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորած պատվիրակությունն այցելեց e-Estonia ցուցասրահ, որտեղ ծանոթացավ Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և էլեկտրոնային կառավարման ոլորտներում ձեռքբերումներին: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի հաղորդագրությունից։

Նախարար Մնացականյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Հայաստանի էլեկտրոնային կառավարման նախագծերի համակարգող ԷԿԵՆԳ ընկերության ներկայացուցիչների հետ միասին հանդիպեց Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ընկերությունների՝ Software OÜ, Levira, Votemo, Proekspert AS ներկայացուցիչների հետ, որոնք ներկայացրեցին իրենց գործունեությունն ու նորարարական գաղափարները։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկան Էստոնիայի տեղեկատվական տեխնոլոգիաների կլաստերի համակարգող Դորիս Պոլդը և Էստոնիայի ԱԳՆ թվայնացման հարցերով դեսպան Տանիս Նիրկը։

Հայ և էստոնացի մասնագետների միջև տեղի ունեցավ մտքերի ակտիվ փոխանակում էլեկտրոնային կառավարման, ստարտափերի, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար բարենպաստ միջավայրի ձևավորման ուղղությամբ երկու երկրներում առկա փորձի և արձանագրված ձեռքբերումների շուրջ։ Քննարկվեցին համատեղ միջոցառումների նախաձեռնման հնարավորությունները։

Իր խոսքում Հայաստանի ԱԳՆ ղեկավարն ընդգծեց, որ բարձր տեխնոլոգիաները, սմարթ զարգացումը և թվային ոլորտը Հայաստանի կառավարության զարգացման օրակարգի գերակա ուղղություններից են: Նա նշեց, որ Հայաստանը և Էստոնիան այս ոլորտում կիսում են նույն տեսլականը և հանձնառությունը, որը համագործակցության և երկկողմ օրակարգի առավել հարստացման լավ հեռանկարներ է բացում։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.