Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի գլխավորությամբ կայացել է ԶՈւ հրամկազմի ծառայողական խորհրդակցություն։
Այս մասին հաղորդում haqqin.az-ը։
Ադրբեջանի ԶՈւ գեներալ-գնդապետ Հասանովը պահանջել է նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Ալիեւի հանձնարարությունները կատարել ամենայն ուշադրությամբ։
Վերոնշյալ կարգադրությունները, կայքի հաղորդմամբ, վերաբերում են “օկուպացված տարածքների ազատագրմանն” ուղղված բանակաշինական պահանջներին ու խորհուրդներին։
Վերջում պաշտպանության նախարարը ստորաբաժանումների ղեկավարների հրամայել է ադեկվատ պատասխան տալ ցանկացած պրովոկացիայի։
Հիշեցնենք, որ այս օրերին տեղի ունեցան ՀՀ եւ ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումները, ՀՀ ԶՈւ-ը ձեռք բերեցին SU-30SM կործանիչներ,իսկ այսօր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Արցախում հայտարարեց ռազմաքաղաքական դաշինքի օրակարգի մասին։
Նշենք նաեւ, որ իրենց դաշնակցային հարաբերությունների մասին հայտարարություն թուրքական ու ադրբեջանական կողմից այսօր եւս հնչել է։