2019թ. հունիսից ուղիղ չվերթներ կիրականացվեն Տալլին-Բաթումի-Տալլին ուղղությամբ։ Newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Աջարիայի վարչապետ Թոռնիկե Ռիժվաձեն։
Էստոնիայի մայրաքաղաքը վրաց սեւծովյան քաղաքին միացնող չվերթները կիրականացնի լատվիական SmartLynx Airlines ավիաընկերությունը՝ Airbus A320 ինքնաթիռներով։
Ռիժվաձեի համոզմամբ, Եվրոպայից ուղիղ չվերթներն էլ ավելի կմեծացնեն զբոսաշրջիկների թիվը եւ կնպաստեն տուրիզմի զարգացմանը։
-Թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 անգամ,- հաղորդում է վրացական Avianews.ge գործակալությունը։