Իրանը հերթական արբանյակն է փորձել բաց թողնել տիեզերք, սակայն Payam անունը կրող արբանյակն ուղեծիր դուրս գալու համար անհրաժեշտ արագություն ձեռք չի բերել։
Payam-ը նախագծվել եւ շահագործման է հանձնվել Ամիրքաբիրի անվան Տեխնալոգիական համալսարանի փորձագետների կողմից։
Իրանը նախատեսում է առաջիկայում եւս մեկ արբանյակ ուղարկել։ Նոր՝ Doosti արբանյակը տեղակայվելու է Երկրից 250 կմ բարձրության վրա։
Ավելի վաղ Իրանը հաջողությամբ տիեզերք է ուղարկել մի քանի արբանյակներ, ընդ որում՝ կապիկով բնակեցված սարքավորում կրող։
Աղբյուր՝ Iran.ru (նկարները՝ Mehr News-ի).