Տարածաշրջանը զերծ պահել ճգնաժամից. Իրանն ու Ռուսաստանը խոստացել են

112405Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են բացառել տարածաշրջանում ճգնաժամի ստեղծումն այլ պետությունների կողմից։

Իրանի Պառլամենտի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Հեշմաթոլլա Ֆալահաթփիշեն եւ Իրանում ՌԴ դեսպան Լեւան Ճաղարյանը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ հայտնել են երկու երկրների վճռականությունը՝ չեզոքացնելու այլ խաղացողների կողմից տարածաշրջանում ներդրվող լարվածությունը։ Iran.ru-ի հաղորդմամբ, կողմերը նշել են, որ համագործակցությունն այս ուղղությամբ բխում է երկու երկրների ազգային շահերից։

Ֆալահաթփիշեն նշել է, որ ԻԻՀ-ի եւ ՌԴ-ի միջեւ համագործակցությունը լավագույնս զարգանում է տարածաշրջանային, միջազգային եւ երկկողմ հարաբերություններում։

Իրանական կողմը դատապարտել է հատկապես ԱՄՆ շահերը ներկայացնող եւ նրա աջակցությունը վայելող ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը։

Մեղադրանքներ հնչեցրեց նաեւ Իսլամաբադի հասցեին՝ իր սահմանների նկատմամբ վերահսկողություն չիրականացնելու համար՝ ընդգծելով, որ ԻԻՀ-ը բազմիցս շեշտել է, որ տիրապետում է իր սահմաններից դուրս գտնվող տարածքներում Իրանի անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման իրավասությանը։

Դեսպան Ճաղարյանը եւս մեղադրել է օրեր առաջ Սիսթան եւ Բելուջիստան նահանգներում ահաբեկչության կազմակերպիչներին։

ՌԴ դեսպանը ողջունել է իրանառուսական հարաբերությունների պրոգրեսը բազմաթիվ ոլորտներում։ Անդրադարձ է եղել սիրիական խնդրին, հատկապես Իսրայելի կողմից ապակայունացնող գործողություններին։ Իրանական կողմը բազմիցս է նշել, որ իսրայելական կողմն ամենաշատը կտուժի վարած ագրեսիվ քաղաքականության պատճառով։

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.