Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել՝ հերքելով ադրբեջանական կողմի տարածած ապատեղեկատվությունը հայկական անօդաչու խոցելու վերաբերյալ։
Հաղորդագրության տեքստն ամբողջությամբ.
Ս.թ. փետրվարի 21-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր Աղդամի հատվածում խոցվել է հայկական անօդաչու թռչող սարք, իրականությանը չի համապատասխանում:
Պաշտպանության բանակը որևէ անօդաչու թռչող սարքի կորուստ չի ունեցել: Ինչ վերաբերում ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված լուսանկարներին, ապա դրանք ակնհայտ հին կադրեր են:
Հատկանշական է նաև, որ Բաքվի տարածած ապատեղեկատվությունը, չգիտես ինչու, <<պատահականորեն>> համընկավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից տարածաշրջան կատարած այցի հետ:
Եվ վերջում մի հիշեցում. Արցախի զինված ուժերն, ինչպես միշտ, ունեն բոլոր հնարավորությունները անվտանգ և արդյունավետ կիրառելու իրենց տրամադրության տակ եղած անօդաչու թռչող սարքերի յուրաքանչյուր տեսակ: Հավաստիացնում ենք, որ ինչպես առ այսօր ենք դրանք օգտագործել, այնպես էլ հարկ եղած դեպքում բավականին նպատակասլաց կերպով կիրառելու ենք նաև այսուհետ:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն