Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ:
ՌԴ նախագահի հետ քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային տարբեր հարցեր:
Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության այլ խնդիրների:
ՀՀ վարչապետը եւ Թուրքմենստանի նախագահը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև տարբեր ոլորտներում համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նիկոլ Փաշինյանը և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կարևորել են երկկողմ առևտրատնտեսական կապերի խթանմանն ուղղված աշխատանքների իրականացումը: Այդ համատեքստում, զրուցակիցներն ընդգծել են հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: