Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թ.Էրդողանը պատրաստականություն է հայտնել միջոցներ ձեռնարկել, որպեսզի թուլացնի Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ լարվածությունը։ Այս մասին գրում է ադրբեջանական Report-ը։
Էրդողանը նշել է, որ կոնֆլիկտի էսկալացիան եւ լարվածության աճը ոչ մի կողմին օգուտ չի բերի։ Թուրքիայի նախագահը նաեւ ողջունել է Պակիստանի որոշումը՝ հնդիկ օդաչուին Հնդկաստանին հանձնելու որոշումը։
Աղբյուրը հիշեցնում է, որ փետրվարի 27-ին Պակիստանի բանակը հաղորդել էր, որ Հնդկաստանի ՌՕՈւ երկու ինքնաթիռ է ոչնչացրել իր օդային տարածքում՝ օդային հարվածը բացատրելով ինքնապաշտպանության պատրաստականությամբ։