Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Վաղը՝ մարտի 12-ին, Ստեփանակերտում տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի հերթական նիստը:
armtimes.com-ի հաղորդմամբ, Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը տիկնոջ՝ Անահիտ Սահակյանի հետ մարտի 11-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա տիկնոջը՝ Աննա Հակոբյանին:
ՀՀ կառավարությունից պարզաբանում են, որ վաղը Ստեփանակերտում տեղի է ունենալու ոչ թե Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի, այլ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցելու է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի կազմը: