Ադրբեջանում կառուցվել է թափոնից մետաղ եւ շինանյութ արդյունահանող գործարան

IMG_20190315_165818_171Սումգայիթում շահագործման է հանձնվել նախկին գործարանի թափոնների վերամշակմամբ զբաղվող AZPAL գործարանը, որը կլուծի նաեւ էկոլոգիական խնդիր։

Haqqin.az- ի հաղորդմամբ, ամիսներ առաջ էր Baku Steel Company-ի ղեկավար Ռասիմ Մամեդովը հայտարարել նոր գործարանի կառուցման ծրագրի մասին, որն արագ տեմպերով կյանքի կոչվեց։

Գործարանն, իհարկե, կոմերցիոն արժեքավոր նշանակություն ունի, բայց ի տարբերություն տեխնալոգիական մյուս խոշոր ձեռնարկությունների, նոր գործարանն ավելի շատ նպատակաուղղված կլինի բնապահպանական խնդիրների լուծմանը, այդ պատճառով էլ նախաձեռնությանն աջակցել են Էկոնոմիկայի, Բնապահպանության եւ Բնական պաշարների նախարարությունները, ՏԻՄ-երը։

AZPAL ՓԲԸ տնօրեն Ֆահրի Միրզազադեն նշել է, որ գործարանը կառուցվել է հայրենական մետալուրգիայի նախկին հսկայի՝ Ազերբորուի՝ Սումգայիթի խողովակի գործարանի տարածքում։

Վերջինս կես դարից ավելի տեխնածին թափոններն այստեղ է նետել՝ առաջացնելով թափոնների սարեր, այսինքն աղբ, որը ոչ ոք չէր մաքրելու։

Հսկայական միջոցներ էին պետք նաեւ դրա ազդեցությունը հարակից բնակավայրերի վրա չեզոքացնելու համար։ Տեխնածին թափոնները զբաղեցնում էին 43 հա տարածք։ 

Baku Steel Company-ն որոշեց մետաղական մնացորդն օգտագործել ի շահ կազմակերպության։ Արդյունքում մետաղական թափոնի երկրորդական մշակումը միլիոնների եկամուտ կապահովի, միաժամանակ հսկայական տարածքը կմաքրվի՝ հետագայում ծառայելով այլ նպատակի։

Սկզբնական փուլում գործարանում աղբից կառանձնացվի մետաղական մնացորդը, որից հազարավոր տոննաների հասնող մաքուր մետաղ կստացվի։

Գործարանում տեղակայված ռուսական Դրոբմաշ ՓԲԸ մանրացնող-առանձնացնող համակարգի հզորությունը կազմում է 200 հազ. տոննա/ժամում՝ արտադրելով 2000 տոննա մաքուր մետաղ։ Սա Ադրբեջանին հսկայական եկամուտներ կբերի։ Ընդ որում, ռուսական կողմը Ռասիմ Մամեդովին այդ համակարգը կրեդիտ է տվել։

Ընթացիկ տարում գործարանը նախատեսում է գնել մանրացնող-առանձնացնող համակարգը՝ 5 մլն մանաթով (2.95 մլն ԱՄՆ դոլար)։ Այս համակարգի եվրոպական տարբերակները 10 անգամ ավելի թանկ են։

Գործարանն այլ տեսանկյունից եւս եկամտաբերություն է ապահովելու. արդյունահանման ընթացքում առանձնացվում են նաեւ մեծ քանակությամբ մանրաքար, ավազ եւ շինարարական պատրաստի այլ նյութեր։

Նոր գործարանն աշխատանքով կապահովի մոտ 100 մարդու՝ 800 մանաթ (470 $) միջին աշխատավարձով։

Ֆինանսական առումով բավակին ձեռնտու տարբերակ է մշակել կազմակերպությունը, բայց բնապահպանական տեսանկյունից առավել մեծ նշանակություն ունի. 43 հա ազատ, պիտանի տարածք, մաքուր մթնոլորտ,- ընդգծում է գործարանի ղեկավարությունը։

335226_src

Մեկնաբանել

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.